Այսօր մեկնարկում է Երևանի բալետային 4–րդ միջազգային փառատոնը
4 օր շարունակ Երևանում կրկին բալետային տրամադրություն է լինելու. Թումանյանի անվան զբոսայգում այսօր մեկնարկում է Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 2-ից 6-ը։
Հունիսի 2-ին և 3-ին տեղի կունենա «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ անվանի բալետմեյստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ:
«Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված բալետի երաժշտության հեղինակը շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է։
Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան:
Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին։
Հիշեցնենք, որ փառատոնը հիմնադրվել է 2023 թվականին։ Այս տարիների ընթացքում փառատոնը միջազգային ճանաչում է ստացել ու դարձել մայրաքաղաքի ամենասպասված ու գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը:

