Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել է 7-րդ տուրը: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Պոլինա Կոբակը, որը վաստակել է 5 միավոր: 4,5 միավոր ունեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք շախմատիստներն են, որոնք վաստակել են 6-ական միավոր:
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի հունիսի 6-ին:



