Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և առաքվող կորիզավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծման, ինչպես նաև նշված արտադրանքի՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա՝ կապված այդ երկրների կողմից կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ստացման հաստատման մեխանիզմների բացակայության հետ: Այս մասին գրված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում:

«Սահմանափակումները սահմանվել են մինչև առաքվող ապրանքների անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։

Սա հերթական անգամ հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի հաղթահարում գյուղարտադրողների վերահսկողության մասով իր լիազորությունները։

2019 թվականին կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը լուծարվեց, իսկ լիազորությունները վերապահվեցին էկոնոմիկայի նախարարությանը։ Ներկայումս ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում պետական քաղաքականության հարցերով զբաղվում է նշված գերատեսչությունը։ Այն պատասխանատու է ագրարային քաղաքականության, ագրովերամշակման, անասնաբուծության, անասնաբուժության, բուսաբուծության, պեստիցիդների և ագրոքիմիկատների կիրառման, օրգանական գյուղատնտեսության, գյուղատնտեսական կոոպերացիաների, ձկնաբուծության համար»,- գրված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930