Ուկրաինական կարգավորման հարցում դադարը չի նշանակում ԱՄՆ հետ շփումների բացակայություն. Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են՝ չնայած ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացի դադարին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինն ասել է, այդ թվում նաև վերջերս՝ Աստանայում, որ այժմ կարգավորման գործընթացն իսկապես դադարի մեջ է։ Բայց դա չի նշանակում, որ ամերիկացիների հետ շփումներ չկան», – ասել է Պեսկովն ի պատասխան հարցի, թե ինչպես են Կրեմլում գնահատում Ուկրաինայի նախագահի գրասենյակի հայտարարությունը պատերազմը հնարավորինս շուտ՝ ցանկալի է՝ մինչև ձմեռ ավարտելու մասին Զելենսկու հանձնարարության վերաբերյալ, քանի որ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների ձեռքբերումն իրատեսական է երևում։
Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե երբ կարող են վերսկսվել հակամարտության կարգավորման բանակցությունները և արդյոք առաջիկայում նախատեսվում են նոր շփումներ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:



