«Այնպես են անում, որպեսզի հանկարծ Արցախ զենք չմտնի, Արցախի ինքնապաշտպանության բոլոր հնարավորությունները վերացնում, ապամոնտաժում են։ Ըստ էության ձեռք ձեռքի տված, պասերով խաղալով՝ Ադրբեջանն ու Նիկոլ Փաշինյանի թիմն Արցախին զրկում են ինքնապաշտպանության հնարավորությունից»,- ընդգծեց ռազմական փորձագետը։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը պատասխանելով մեր բարձրացրած հարցերին, նախ հիշեցրեց, որ մինչև երկրաշարժն էլ ասել է, որ ամռանը Թուրքիայում սպասվում են ընտրություններ, և ընտրությունների շեմին Էրդողանն ամեն ինչ անելու է, որպեսզի այլ հարցերով «գլուխը խառը» չլինի և ամբողջ թիմով կենտրոնանա միայն ընտրությունների վրա։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը՝ նկատեց, որ սա Հայաստանի վրա ճնշում գործադրելուց զատ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար ռազմական նախապատրաստության առօրյա աշխատանք է:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհը համարում է համակարգային լրջագույն խնդիրների հետևանք:
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով այս հարցերին, նախ պատասխանեց, որ իրականում այդ զորավարժությունները նորություն չեն, պարզապես այս անգամ մի փոքր այլ է, և այս անգամ ավելի շատ պետություններ են ընդգրկված այդ զորավարժություններում։
168.am-ը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում նման հայտարարությունները հատկապես այն համատեքստում, երբ այսօր շրջափակված է Արցախը, իսկ արցախահայության անվտանգության երաշխավորը շարունակում է մնալ ռուս խաղաղապահը:
ՌԴ պաշտպանության նախարարությունն օրերս հայտարարել է՝ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։
Օրինակ, հենց հայտնի դարձավ այդ փաստաթղթի տեքստը, ինձ մոտ հարցեր ծագեցին, թե՝ ո՞րն է խաղաղապահների մանդատը, ի՞նչ պետք է արվի, եթե Ադրբեջանը որոշեց ճանապարհը փակել, արդյո՞ք պաշտոնապես բարձրացվել է այս ընթացքում, օրինակ, Ադրբեջանի կողմից այդ եռակողմ հայտարարության դրույթների խախտման հարցը, ընդհանրապես այդ եռակողմ հայտարարությունն ինչքանո՞վ է լուրջ փաստաթուղթ, որովհետև Ադրբեջանն իր մասը չի կատարում, բացի երեք անհատի ստորագրություններից, ի՞նչն է երաշխավորում այդ հայտարարության կատարումը, և այլն:
«Ադրբեջանը հետ չի կանգնելու իր ընտրած ուղուց, անելու է ամեն ինչ, որ ժողովրդի մեջ վախ, սարսափ սերմանեն և Արցախը հայաթափեն, բայց նման բան չի՛ լինելու, մենք պայքարելո՛ւ ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 12-ի վաղ առավոտից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանների կողմից փակելու փաստին։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններն Իրանի սահմանին կամ Իրանին մոտ սահմանի ամբողջ երկայնքով առաջին անգամ է տեղի ունենում։
Իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները 2023 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումների ընթացքում պարբերաբար ընդգծում են պաշտպանության ոլորտին ուղղվող հատկացումների աննախադեպությունը:
Երբ ամեն առիթով ասում էինք, որ Արցախում՝ Արաքսի ափին, Հորադիզում՝ մեր պատմական Դիզակում, հայ զինվորը Կապանը, Գորիսն ու Երևանն է պաշտպանում, Քարվաճառում՝ Ջերմուկը, Սևանն ու էլի Երևանը, սթափ բանականության տեր մարդիկ հասկանում էին, էմոցիոնալ վիճակում գտնվողները՝ ոչ, բայց փաստը դա է։ Սկուտեղի վրա ստորագրությամբ մատուցվեց Քարվաճառը, հետևաբար՝ Ջերմուկն ու Գեղարքունիքը պիտի դառնային հարվածի թիրախ։