Պուտինը Փաշինյանին ասաց՝ տղա՛ ջան, վե՛ր ընկիր տեղդ, խաղաղապահների հարցը քո գործը չի. Հայկ Նահապետյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը: Հռոմի ստատուտի վավերացմամբ օրվա իշխանությունները հետապնդում էին մեկ նպատակ՝ սադրել Ռուսաստանին Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ինչը Փաշինյանին առիթ կտար չեղարկել երեք հայ-ռուսական պայմանագրերը։ Բնականաբար, ՌԴ իշխանությունը հասկանում է՝ ինչո՞ւ սա արվեց։ Նրանք հասկանում են, որ իշխանությունն անցողիկ է, բայց Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ կան այլ տրամադրություններ։
- Վլադիմիր Պուտինի ուղերձը հայ ժողովրդին հետևյալն էր՝ դուք եք ընտրել Փաշինյանին, և եթե դուք ձեր ընտրությունը սխալ եք գնահատում, պետք է նոր ընտրություն կատարեք։
- Արևմուտքն այնքան լավ է աշխատում, որ կարողացավ 50% ռուսական կապիտալով ֆինանսավորվող բուհում՝ Սլավոնական համալսարանում, ունենալ ազդեցության գործակալներ, որոնք ներկայումս ՀՀ իշխանության մաս են կազմում՝ Տիգրան Ավինյանը, Լիլիթ Մակունցը, այլք։
- Երբ ՌԴ նախագահն ասում է՝ խաղաղության պայմանագիրը պետք է Մոսկվայում ստորագրել, դրանով փորձում է բրյուսելյան հարթակն օտարել։ Մոսկվայում ՌԴ նախագահը պնդելու է, որ Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կյանքի կոչվեն։
- Փաշինյանի համար քաղաքական կրեդո դարձած այն պարզամտությունը, որ այսօր Արևմուտքին է գցում, վաղը՝ Ռուսաստանին, կործանարար է Հայաստանի համար։
- Ռուսաստանն ասում էր՝ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ն չպիտի լինի, ու հիմա ուկրաինական պատերազմով փորձում է ՆԱՏՕ-ն հեռացնել դեպի 1997թ․ սահմաններ։ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ ՆԱՏՕ-ն բերի Հայաստան, որտեղից նա կմտնի Հարավային Կովկաս։ Ռուսաստանը դա թույլ տալ չի կարող։
- Հայաստանն իր դիլետանտ կառավարիչների շնորհիվ պարտություն կրեց՝ մեզ հասցնելով այս իրավիճակին. հիմա մենք թույլ ենք, ու դրա հետ պետք է հաշվի նստել։
- 3+3 ձևաչափի մասին. Հարավային Կովկասում 3 հիմնական երկրները կոնսենսուս ունեն՝ տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար։
- Եթե Մեղրի-Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղին վերականգնող ճանապարհները բացվեն, կարծում եմ՝ Հայաստանը բավականին շահեկան դիրքերում է գտնվելու։ Սրանով Հայաստանը տրանզիտ երկիր է դառնում։ Ճանապարհները պետք է աշխատեն։ Դա Հայաստանի համար շահավետ է լինելու։
- Ռուսները ստիպեցի՞ն, որ Փաշինյանը գնա Բրյուսելում բանակցի՝ սկսած Շառլ Միշելից, վերջացրած Պրահայի հայտարարությամբ։ Հենց դրանից հետո մենք ունեցանք բոլոր կորուստները, ներառյալ՝ Արցախի կորուստը։
- Չես կարող քո անվտանգությունը պայմանավորել Ռուսաստանով ու Հայաստան բերել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որոնք պատերազմում են Ռուսաստանի դեմ։ Փաշինյանի քաղաքականությունը կորուստներ է բերում։
- Փաշինյանը հակասությունները լուծելու փոխարեն՝ տարածաշրջան տղա է բերում։
- Բա ինչո՞ւ Հայաստանի նախկին երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ մենք չունեցանք այն ավերը, որն ունեցանք Փաշինյանի օրոք․․․ Որովհետև երկրի նախկին ղեկավարները դիլետանտ ու պարզամիտ չէին, ունեին քաղաքական թիմեր, մասնագետներ, կապեր։
- Փաշինյանը Բիշքեկ չգնաց, որովհետև երեսատեղ չուներ, ասելիք՝ նույնպես։ Այնտեղ այն մանիպուլյատիվ հնարքները, որ նա կիրառում է Հայաստանում, չէին անցնի։ Փաշինյանը քաղաքականությունից հեռու է այնքան, ինչքան երկինքը՝ երկրից։
- 2018թ․ եղել է ոչ թե իշխանափոխություն, այլ բռնությամբ սահմանադրական կարգի տապալում։
- Ռուսաստանի նախագահը շատ հստակ Փաշինյանին ասաց՝ տղա՛ ջան, խաղաղապահների հարցը քո գործը չի, վե՛ր ընկիր տեղդ։ Առ այսօր ՌԴ-ն չի ասել, որ խաղաղապահները դուրս են գալու։ Բիշքեկում Պուտինն ասաց, որ մինչև 2025թ․ մնալու են խաղաղապահներն Արցախում, իսկ նրանից հետո դուրս կգան թե ժամկետը կերկարացնեն, այլևս Փաշինյանին չի՛ վերաբերում, դա իրենց ու Ադրբեջանի գործն է։
- – Ժամանակին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեդալ տվեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, Ռուսաստանում բոլորը ծանր էին տանում՝ քննադատելով նրան:
- Պետությունների հարաբերություններում, եթե նույնիսկ դրանք ռազմավարական, դաշնակցային են, լինում են հարցեր, դրվագներ, որտեղ հակասություններ կան: Այո, էստեղ յուրաքանչյուր երկիր պարտավոր է իր շահը պաշտպանել՝ ձգտելով, որ կորուստներ չունենա՝ հաշվի առնելով ռիսկերը: Եթե հաշվի էր առնվել, որ Սահակաշվիլիին մեդալ տալուց հետո մենք Վրաստանի լոյալությունը կարող ենք ունենալ, որովհետև եթե Հայաստանը ՆԱՏՕ անդամ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն իրականացնելիս Վրաստանի տարածքով զենք կարող էր մտնել, իհարկե, ճիշտ էր դա անելը:
- Եթե Բրյուսելյան հանդիպումը լինի, Փաշինյանը կարող է անկլավների վերադարձի հետ կապված ինչ-որ փաստաթուղթ ստորագրել։ Եթե Փաշինյանը փորձի գցել Ալիևին, նա կարող է զենքի ուժով ստանալ դրանք։
- Եթե Ադրբեջանն ինչ-որ հրաշքով ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29.800 քկմ-ով, ուրեմն անպայման պահանջ կդնի մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձ՝ ադրբեջանական ոստիկանական ուժերի ուղեկցությամբ։
- Այն, որ Սյունիքն աշխարհի ուժեղագույն կենտրոնների համար դարձել է կարևորագույն տարածք, կասկած չկա, բայց ինչի՞ դեմ պետք է Ֆրանսիան վերազինի հայկական բանակը։
- Ֆրանսիան հետաքրքրված է Հայաստանի ուրանի հանքերով:
- 44-օրյա պատերազմից հետո Արցախի ինքնապաշտպանական ուժերը բավականին զենք-զինամթերք ունեին, և եթե բանակը կարգի բերեին, աշխարհագրական վայրը հաշվի առնելով, ամիսներ կարելի էր դիմագրավել Ադրբեջանին։ Ես դա առաջարկել եմ, բայց Արայիկ Հարությունյանը Հայաստանի իշխանության հետ՝ Փաշինյանի հետ համաձայնեցված, ոչինչ չարեց այդ ուղղությամբ։ Եթե դա արվեր, Արցախը կդիմադրեր, որովհետև Ադրբեջանը ստիպված կլիներ նրանց դեմ 150.000-անոց բանակ հանել։ Այդ դեպքում արցախցիները դուրս չէին գա։ Սամվել Շահրամանյանը ժամանակ չուներ որևէ բան ձեռնարկելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։