Իվանիշվիլին հույս ունի, որ ԱՄՆ-ը կվերացնի իր նկատմամբ սահմանած պատժամիջոցները

«Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի փաստաբան Թեմո Ցիկվաձեն նամակ է հրապարակել, որում անդրադարձել է Իվանիշվիլիի իրավական վեճերին և նրա նկատմամբ կիրառված պատժամիջոցներին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ցիկվաձեի նամակում նշված է, որ Լոնդոնի դատարանը Բերմուդյան կղզիների վեճի վերաբերյալ վերջնական որոշումը կհրապարակի նոյեմբերի 24-ին։

Նույն նամակից պարզվում է, որ Իվանիշվիլին հույս ունի` Թրամփի վարչակազմը կվերացնի իր նկատմամբ սահմանած պատժամիջոցները. Իվանիշվիլիի խոսքով՝ դա հնարավորություն կտա ԱՄՆ նախագահին ապացուցելու, որ չի ենթարկվում «Խորքային պետությանը» (Deep state)։

Ցիկվաձեի նամակի համաձայն՝ «Վրացական երազանք»-ի հիմնադրին 2008 թվականից ի վեր հետապնդում է «Խորքային պետություն»-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930