«Առհասարակ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք որևէ դրական զարգացում ՀՀ-ի, Արցախի, հայության և ընդհանրապես մեր անվտանգային, արտաքին քաղաքական, պետական շահերի համար որևէ հնարավորություն չեմ տեսնում: Ակնհայտ է, որ այս ռեժիմը չի կարող պաշտպանել Հայաստանի անվտանգային շահը, և դա երևաց նաև երեկ ՀԱՊԿ գագաթաժողովում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Քիչ է մնում՝ միջազգային բաց մրցույթ հայտարարեն «Ո՞վ գործ կտա Աշոտյանի դեմ» թեմայով. Արմեն Աշոտյան
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարության նպատակադրումն է՝ Հայաստանում ուսուցիչները ստանան 800 հազար, 900 հազար, 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ, և ըստ Փաշինյանի՝ կամավոր ատեստավորման համակարգը դա կարող է թույլ տալ: «Ուսուցիչները կարող են իրենք որոշում կայացնել իրենց աշխատավարձերի կրկնապատկման և նույնիսկ եռապատկման մասին»,- շեշտել էր Նիկոլ Փաշինյանը:
«Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը, կարծում եմ, ազդակ էր միջազգային հանրությանը, որ Արցախի ժողովուրդը հստակ կողմ է արտահայտվում ինքնորոշման իրավունքի իրացմանը»,- «Հենարան» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Կամսար Բադալյանը:
«Խաչատուր Սուքիասյանը երեկ միլիարդներից էր խոսում, ՔՊ-ականները խոսում են թալանից: Այդ մարդկանց երևի չեն ասել, որ իրենք իշխանություն են, որովհետև հակառակ դեպքում, եթե մարդ գիտի, որ ինքն իշխանություն է, ունի լծակներ, և ասում է՝ այսինչ թալանչիները, և որևէ քրեական գործ չի ներկայացնում դատախազություն, օրինակներ, փաստեր, փաստաթղթեր, ձայնագրություններ, ուրեմն՝ կամ ինքն է կատարյալ ապուշ, կամ մարդկանց ապուշի տեղ է դրել, կամ երրորդ՝ և՛ կատարյալ ապուշ է, և՛ մարդկանց է ապուշի տեղ դրել»:
Եվ ահա րոպեներ անց արդեն ուղիղ եթերում Արմեն Աշոտյանը մանրամասնեց, որ իշխանությունները ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են նորից անդրադառնալ չորս տարվա վաղեմության մի գործի, որի շրջանակներում տարբեր մարդկանց են հարցաքննել, սակայն ապարդյուն։
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանն այն կարծիքին է, որ երբ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ զբոսնում էր Երևանի կենտրոնում, ոչ թե մեկ քաղաքացի պետք է գոռար՝ «դավաճա՜ն», այլ բոլորը՝ առանց վախենալու և կաշկանդվելու, որովհետև ըստ Վարդանյանի՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է Փաշինյանից:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան մոտ այսօր ՀՀԿ երիտթևի նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ Շվեյցարիայի կողմից Socar-ի գործունեությունը դադարեցնելու խնդրանք-հորդորով:
«Մենք ունենք ներքին լուրջ խնդիր, դա հասարակության հետ աշխատանքն է: Շարքային քաղաքացին բացում է հեռախոսը և կարդում այն մեդիաաղբը, որը հրամցվում է այս իշխանության կողմից: Իշխանությունն այս առումով բազմավեկտոր է. Գիտի՝ ինչպես աշխատել, ինչը թիրախավորել»,- «Հայաստանի իրական օրակարգը» հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:
«Մեր պետության պատմության ընթացքում բազմաթիվ օրհասական և բացառիկ իրավիճակների հետ մեկտեղ՝ ներքաղաքական կյանքում ստեղծվել է մի բացառիկ իրավիճակ, որտեղ ընդդիմությունը որպես քաղաքական ինստիտուտ՝ այսօր լիարաժեք հնարավորություն ունի հակակշռելու և կասեցնելու անվտանգային և բոլոր այն սպառնալիքները, որոնք այսօր ուղիղ իմաստով կանգնած են մեր պետության առջև»։
«44-օրյա պատերազմից հետո Արցախի և Հայաստանի սահմանները չունեն անվտանգություն, կանգնած են մեծագույն վտանգի առջև, քանի որ չեն պահպանվել նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերը»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Շուշան Զաքարյանը՝ հիշեցնելով, որ չունեցանք բոլոր գերիների վերադարձ, զոհվածների և անհետ կորածների հստակ թիվ: