Դատավորն ուղղակի աննախանձելի վիճակում էր. էդ մարդը վախեցած է. Մարգարիտ Եսայան

«Առաջին հայացքից թվում է՝ դատական օրինական պրոցես է ընթանում, բայց իրականում, ցավով, արձանագրվեց, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգն արդեն ամբողջովին կրկնօրինակում է Ադրբեջանի դատաիրավական համակարգը,- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից իր ստացած տպավորությունը 168.am-ին փոխանցեց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ մանրամասնելով,- Ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի դատարաններում հայերին են դատում, նույն պրոցեսն իրականացվում է Հայաստանի դատարանում: Այսօր Արմեն Աշոտյանի դատավարությունը Նիկոլի հրահանգը ամեն գնով կատարող դատավորի շտապողականություն էր, և ուղղակի զավեշտ էր, որ Արմեն Աշոտյանը դեռ երկու նախադասություն չարտաբերած՝ դատավորը սարսափահար խնդրում էր, որ ելույթը չքաղաքականացվի»:

Մարգարիտ Եսայանը շեշտեց, սակայն, իրականում ողջ պրոցեսն է քաղաքական, և աբսուրդ համարեց այն, որ դատավորը «վախեցած էր»:

«Դատավորն ուղղակի աննախանձելի վիճակում էր. այդ մարդն ահավոր վախեցած է: Իր մեջ ավելի շատ նիկոլություն կա, քան արդարադատության և օրենքի հանդեպ պատասխանատվություն»,- հավելեց նա:

168.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք դատական նիստերի դահլիճում նախկին պատգամավորը տեսել է ԵՄ դեսպանին կամ ԵՄ դեսպանատանից որևէ ներկայացուցչի՝ ինչպես մինչև 2018 թվականին էինք ականատես լինում, Մարգարիտ Եսայանը քմծիծաղով արձագանքեց.

Կարդացեք նաև

«Նույն այդ ԵՄ բոլոր ներկայացուցիչներն այսօր կարծես ձեռքերը լվացել են ՀՀ արդարադատությունից, և իրենք նույնպես ակնհայտորեն մեծ խաղի մասնակից են, որի հետևանքով ՀՀ-ն պետք է վերանա, որի հետևանքով դատարկեցին Արցախի Հանրապետությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031