Արցախի հանձնումով Վազգենին ևս մեկ անգամ ամենադաժան ձևով սպանեցին. Սամվել Նիկոյան

«Հայության համար Հոկտեմբերի 27-ը ողբերգական էր, բայց Վազգեն Սարգսյանի համար, իր անձի, իր ապրածի, իր գաղափարների, պայքարի համար այս օրերն ավելի ողբերգական են: Արցախի հանձնումով Վազգենին ևս մեկ անգամ սպանեցին»,- այսօր՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցի օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ  Սամվել Նիկոյանը:

Վերջինս նկատեց՝ Վազգեն Սարգսյանի նման անհատները 100 տարին մեկ անգամ են ծնվում: Այս առումով, թերևս, կարելի է հիշել Գարեգին Նժդեհին, մարդ, որը փիլիսոփա էր, զինվոր, գրիչ ուներ, քաղաքական ու պետական գործիչ էր:

«Նույնը 100 տարի հետո կարող ենք ասել Վազգեն Սարգսյանի մասին: Երբ մարդն ազգից է սերվել, այս համատարած կեղտի մեջ լավ է կարողանում տարբերել՝ որն է իրական ազգայինը, և ինչ պետք է անել: 1988թ.-ից սկսված մեր հաղթանակը մեծապես պայմանավորված էր Վազգեն Սարգսյանի ու նրա ընկերների ազգային մտածելակերպով: Մենք կարողացանք շնորհիվ նրանց բանակաշինության հարցում գերազանցել Ադրբեջանին ու հաղթանակ տանել, երբ նրանք այն ժամանակ էլ մեզնից 3 անգամ հզոր էին»,- ասաց ԱԺ նախկին նախագահը:

Սամվել Նիկոյանը շեշտեց՝ պետականություն ու խաղաղություն ունենալու համար դու պետք է ունենաս կենսատարածք:

Կարդացեք նաև

«Վազգենը դա շատ լավ էր հասկանում: Եթե դու տալիս ես Արցախը ու ունենալով 42.000 քկմ տարածք, հիմա մուրում ես 29.800 քկմ-ի մասին, դա չէր Վազգենի երազանքը: Վազգենի երազանքն այն էր, ինչ ինքն իրականացրեց: Խաղաղություն մուրալը Վազգենինը չէր, նա ատում էր մուրալը: Նա գիտեր, որ խաղաղությունը չեն մուրում, այն զենքով են կռում»,- ասաց Սամվել Նիկոյանը:

Տեսանյութեր

Լրահոս