«Հարցն այն չէ՝ ինչ որոշվեց Գրանադայում, այլ թե ինչ չչեզոքացվեց. անկլավների հարցը չչեզոքացվեց». Հայկ Մամիջանյան
«2020 թվականի 44-օրյա պատերազմից սկսած՝ պաշտոնական Երևանն Արցախի համար դարձել է սոցիալական հաբ՝ մեծ հասարակական կազմակերպություն:
Զրո խոսք կարգավիճակի մասին, երբ դրա մասին խոսում է, օրինակ, Գերմանիայի կանցլերը, պարոն Բորելը, այն ժամանակվա ՀՀ-ում դեսպանը, ՌԴ նախագահը, և այդպես շարունակ»,- Հայկական օրակարգի նախաձեռնած «Հայաստանը՝ իբրև մեծ «անկլավ»» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Բանախոսն արձանագրեց, որ այդ մոտեցումը նոր չէ այս իշխանությունների համար՝ հիշեցնելով Արցախին տրվող բյուջետային հատկացումների մասին «երեսով տալու» իշխանական տրամաբանության մասին:
Նիկոլ Փաշինյանի և իր «խմբակի» շրջանառած կեղծ թեզերի վերաբերյալ իր դիտարկումներում ընդդիմադիր գործիչն առանձնացրեց «Գրանադայի հանդիպումից հետո տեղի ունեցած հելոուինյան քարոզարշավը» և «հաղթել ենք» խոսույթը՝ նկատելով, որ այդ թեզի մասին խոսում են նույն մարդիկ, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում ստում էին հայ հասարակությանը:
«Սիրելի քաղաքացիներ, սրանք մի անգամ արդեն ասել են, որ «հաղթելու են». վերջը բոլորս ենք տեսել:
Հարցն այն չի՝ Գրանադայում ինչ որոշվեց, այլ, թե Գրանադայում ի՞նչ չչեզոքացվեց. առաջին կետ՝ Գրանադայում անկլավների հարցն առնվազն չի չեզոքացվել»,- հավելեց Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով, որ մեծագույն պրոբլեմ է անկլավների խնդիրը,- Մենք ստրատեգիական բարձունքներ ենք տալու, փոխարենը՝ ստանալու ենք արոտավայր»:
Մանրամասները՝ տեսանյութում