Սյունիքն անպաշտպան է, աղետը պետք է կանգնեցնել. սյունեցիները ՀՀԿ-ից կտրուկ, կոշտ քայլեր են ակնկալում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) նախաձեռնել է մարզերի բնակիչների հետ հանդիպումների շարք, որոնց ընթացքում նրանք քննարկում են Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները, սոցիալական և տնտեսական խնդիրները, լսում նրանց դիտարկումներն ու մտահոգությունները։

Հանդիպումների շարքը մեկնարկել էր Սյունիքի մարզից՝ որպես թշնամու թիրախում հայտնված մարզերից մեկը։ Ագարակում ու Կապանում բնակիչների հետ հանդիպում-քննարկումներից հետո ՀՀԿ անդամները եղան նաև Գորիսում ու Սիսիանում։

Սիսիանում նրանք ծաղիկներ խոնարհեցին կուսակցության հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի հուշարձանի մոտ, այնուհետև կուսակցության Սիսիանի տարածքային գրասենյակում հանդիպեցին բնակիչների հետ։ Մարդկանց հուզող խնդիրները թեև շատ էին` քաղաքական, գյուղատնտեսական, սոցիալական, սակայն թիվ մեկ խնդիրն անվտանգությանն էր վերաբերում:

«Ժամանակին պետությունը կանգնած էր ժողովրդի կողքին, իսկ այսօր անպաշտպան վիճակում ենք, պետական ոչ մի հոգածություն չկա»,- ասում էր քաղաքացիներից մեկը՝ հիշեցնելով ադրբեջանական ագրեսիայի օրերին սյունեցիների անպաշտպան լինելու փաստը:

Կարդացեք նաև

Մասնավորապես Սիսիանում քաղաքացիներին մտահոգում էին անվտանգային, պաշտպանական, սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսական խնդիրները, այդ թվում՝ գյուղական բնակավայրերում դպրոցների փակվելու հետ կապված խնդիրները:

Մարդիկ իրենց տարակուսանքն էին արտահայտում գործող իշխանությունների կողմից ներդրված, հասարակությանը մինչ օրս պառակտող ջրբաժաններից՝ նախկիններ-ներկաներ ձևակերպումներով:

Ներկաներից ոմանք ՀՀԿ ներկայացուցիչներից պահանջում էին շատ կոնկրետ և կոշտ քայլերի գնալ, որպեսզի հնարավոր լինի կանխել սպասվող նոր աղետները, ինչպես եղավ Արցախի դեպքում, երբ հանձնվեց և ամբողջովին հայաթափվեց:

Տեսանյութեր

Լրահոս