Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդության քննության նիստը հետաձգվեց

Այսօր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, ընթանում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ բողոքի քննությունը:

Հիշեցնենք՝ բողոքի քննությունը պետք է ընթանար գրավոր ընթացակարգով, սակայն դատավոր Մարաբյանը որոշում էր կայացրել այն անցկացնել բանավոր ընթացակարգով:

Արմեն Աշոտյանը կալանավորված է այս տարվա հունիսի 23-ից՝ այսպես կոչված, Բժշկական համալսարանի գործով խափանման միջոցի պայմանի փոփոխության համար: Արգիշտի Քյարամյանն Արմեն Աշոտյանին մեղադրում է փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: ՀՀԿ փոխնախագահը, բնականաբար, մեղադրանքը չի ընդունում:

Նիստի մեկնարկից որոշ ժամանակ անց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստը հետաձգվել է դատախազի ու քննիչի չներկայանալու պատճառով:

Կարդացեք նաև

Հարցին՝ արդյո՞ք միտում տեսնում է, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց՝ Արմեն Աշոտյանին ազատելու որոշումը կայացնում է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս