Ժողովրդի 25%-ը վստահ է՝ իշխանությունը դավաճան է. ՀՀԿ-ականները Սևանի ՀՀԿ շրջանային կազմակերպությունում էին

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տարբեր ներկայացուցիչներ այս օրերին մարզերում հանդիպումներ են ունենում տեղի բնակչության, ինչպես նաև կուսակցության մարզային կառույցների անդամների հետ: Գեղարքունիքի մարզում առաջին կանգառը Սևանի ՀՀԿ շրջանային կազմակերպությունն էր:

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ահա այս հիշեցմամբ մեկնարկեց հանդիպումը՝  ցավով արձանագրելով, որ այն մտահոգությունները, որոնք Հանրապետականը բարձրաձայնում էր դեռ 2018 թվականից, այսօր իրականություն են: Պառակտված է հասարակությունը, իսկ Արցախի կորստից հետո անվտանգային մարտահրավերների թիրախում արդեն Հայաստանի Հանրապետությունն է:

Հանրապետական գործիչը, սակայն, վստահեցրեց՝ կորուստների շղթան հնարավոր է կասեցնել այս իշխանությունների հեռացմամբ, իսկ իշխանափոխության անհրաժեշտության ու հնարավորությունների մասին հարցադրումներին ի պատասխան՝ մանրամասնեց ասելիքը:

Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր խոսքում նախ կարևորեց կուսակցության մարզային կառույցների աշխատանքը:

Կարդացեք նաև

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը հանդիպման մասնակիցների հարցերին ի պատասխան՝ անդրադարձավ նաև Արցախի կորստից հետո երկրում սրված անվտանգային խնդիրներին և մարտահրավերներին:

Ի թիվս անվտանգային մարտահրավերների՝ պարենային անվտանգության հիմնախնդիրներին անդրադարձավ նաև ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փորձագետ Աշոտ Հարությունյանը:

Հարցեր հնչեցին նաև այս իրավիճակում ընդդիմադիր պատգամավորական գործունեության արդյունավետության մասին:  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը վստահեցրեց՝ իրենք Ազգային ժողովում են մեկ նպատակով՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։

Հայաստանի Հանրապետական կուսակցության մարզային այցերը շարունակվում են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս