Աշխատասիրություն, խոսքին տեր կանգնելու ունակություն և իրավիճակները զգալու բնազդ. սրանք են մարդկայինիմ այն որակները, որոնք մեծ դեր ունեն իմ բիզնես գործունեության ժամանակ։ Գործարարիհամար կարևոր է տեսնել այն, ինչն ուրիշները չեն տեսնում։
Հետո ես ճանապարհին տեսա ադրբեջանական ապրանքների մեծ «աղպակույտերը» և հասկացա, որ մնացած ավտոբուսների ուղևորները նույնն են արել։
168TV-ի «Կապիտալի ուժը» հաղորդաշարի այս շաբաթվա հյուրը գործարար, Amanoo բնակելի թաղամասը կառուցող «Khakhamyan Heritage» ընկերության հիմնադիր Ավետիս Խախամյանն է։
168TV-ի «Կապիտալի ուժը» հաղորդաշարի այս շաբաթվա հյուրը գործարար, կառուցապատման և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող Արմեն Սաքապետոյանն է։
«Այդ ժամանակ մեզ խոստացան, որ չի ընդունվի, բայց պարզվում է՝ ընդունվել է, ու ոչ միայն ընդունվել է, այլև մոռացության էին մատնել և միայն 2025 թվականի մարտից են վերհիշել, որ կա նման օրենսդրական լծակ, փորձում են դա օգտագործելով՝ կառուցապատողներից գանձել գույքահարկ,- հավելեց Գուրգեն Գրիգորյանը՝ սա համարելով տնտեսության համար լուրջ մարտահրավեր,- Մեր ոլորտը երկրի ՀՆԱ-ի գրեթե 1/5-ն է ապահովում, իսկ կառուցապատողներն այսօր թիրախավորված են։
«Այս առումով վատ կանխատեսումներ ունեմ․ չգիտեմ՝ մեր արտաքին քաղաքական վեկտորն ուր է տանում, բայց գուցե թուրքե՞րը գան առնեն այդ լճացած անշարժ գույքը»,- ամփոփեց Հայկ Ֆարմանյանը։
«Դա պետք է վերաբերի միայն այն անձանց, որոնք նոր օրենքներով են ձեռք բերում գույքը։ Այսինքն՝ մեզ մոտ Սովետական Միությունից հետո շատ մարդիկ պետությունից կամ որպես ժառանգություն ստացել են անշարժ գույքը, բայց այլ է, երբ ես Կենտրոնում որոշեմ գնել 300.000 դոլարանոց գույք՝ տեղեկացված լինելով, որ տարեկան 100-150․000 դրամ գույքահարկ եմ վճարելու»։
Մայրաքաղաքում անշարժ գույքի առաջնային շուկայում առքուվաճառքի ակտիվությունը թեև տարեվերջին շարունակում էր պահպանվել՝ հիմնականում եկամտահարկի վերադարձի օրենքի վերջին ազդեցությամբ, սակայն շուկան մեծ ակնկալիքներ չունի 2025 թվականից։
Երեկ 168.am-ն ահազանգել էր Արաբկիր համայնքի Մարշալ Բաղրամյան պողոտայի թիվ 57/3 հասցեում գտնվող Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի՝ (Փոսի դպրոց.- Գ.Ս.) անմիջական հարևանությամբ 35 հարկանի շենքերի կառուցման պատճառով հեռավար ուսուցման անցնելու մասին:
Դեռևս մեկ տարի առաջ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր այն մասին, որ Երևանում 35 և 39 հարկանի շենքեր են պատրաստվում կառուցել, մինչդեռ, ինչպես Հայաստանում գործող շինարարական նորմերում է նշված, առավելագույն թույլատրելի հարկայնությունը կրող պատային շատ թանկ լուծումներով առավելագույնը 25 հարկ է, իսկ սյունահեծանային (որով հիմնականում կառուցապատում են)՝ 20 հարկ: Սարհատ Պետրոսյանը նաև իր ասածը փաստող կից քաղվածք ու լուսանկար էր ներկայացրել:
Տիգրան Ավինյանի՝ որպես Երևանի քաղաքապետ ընտրվելու և դրա կապակցությամբ տեղի ունեցած երդմնակալության արարողությունից անցել է մոտ մեկ ամիս։
«Կան մարդիկ, որոնք զբաղված են, ժամանակի խնդիր ունեն, իսկ վաճառողն ունի այն հմտությունները, որ կարողանում է ավելի ճիշտ կողմնորոշվել, ավելի ճիշտ առաջարկներ անել: Եթե նման մասնագետի օգնությանն են ցանկանում դիմել, ապա մենք այդ ծառայությունները ևս մատուցում ենք, և, ի տարբերություն շուկայի մյուս խաղացողների, չնայած որակին՝ օրինակ, վաճառքի դեպքում, մենք գանձում ենք ամենաքիչ միջնորդավճարը: Մեզ մոտ ընդամենը 1 տոկոս է, շուկայում գործում է 2-2.5 տոկոս»,- ասաց Գրիգորյանը:
Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն օրերս ահազանգել էր, որ Երևանում 35 և 39 հարկանի շենքեր են պատրաստվում կառուցել:
168․am-ի տեղեկություններով, այս քրեական գործն ուղիղ կապ ունի այս տարի կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների հետ, և դրա նպատակն է փոխարինել արդեն իսկ պաշտոնապես իշխանության թեկնածու հայտարարված Տիգրան Ավինյանին։
168.am-ում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին փոխվարչապետ, Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանն է:
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի փոխանցմամբ՝ շինաշխատանքները սկսված են, բայց ավելի լավ է չսկսվեին, քանի որ, նրա գնահատմամբ, հերթական անգամ աղավաղվելու է քաղաքի արտաքին տեսքը:
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ խոսեց ոլորտի վրա դրա հետևանքների մասին: