Banali.am. մեկ պատուհան հարթակ՝ անշարժ գույքի բոլոր կարիքների համար
Անշարժ գույքի ամենամեծ հարթակ «Բանալի Էյ Էմը» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսի՝ «Տուն Էքսպոյի» շրջանակներում ամեն օր ոլորտի մասին անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցում հարյուրավոր այցելուների:
Banali.am-ում առանց միջնորդի և անվճար եղանակով կարող եք տեղադրել հայտարարություն, փնտրել կամ վաճառել անշարժ գույք:
168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հարթակի ղեկավար Սիրարփի Գրիգորյանը՝ ընդգծելով՝ Banali.am-ում ավելի քան 20 հազար հայտարարություն կա:
«Ե՛վ նորարարական, և՛ շատ ամբիցիոզ: «Բանալի Էյ Էմ»-ը մեկ պատուհան հարթակ է՝ անշարժ գույքի բոլոր կարիքներ համար»,- ահա այսպես բնութագրեց կայքը Սիրարփի Գրիգորյանը՝ նկատելով՝ բացի առանց միջնորդի, անվճար ծառայություններից, այցելուները կարող են օգտվել նաև պրոֆեսիոնալ ռեալտորական ծառայություններից։
«Կան մարդիկ, որոնք զբաղված են, ժամանակի խնդիր ունեն, իսկ վաճառողն ունի այն հմտությունները, որ կարողանում է ավելի ճիշտ կողմնորոշվել, ավելի ճիշտ առաջարկներ անել: Եթե նման մասնագետի օգնությանն են ցանկանում դիմել, ապա մենք այդ ծառայությունները ևս մատուցում ենք, և, ի տարբերություն շուկայի մյուս խաղացողների, չնայած որակին՝ օրինակ, վաճառքի դեպքում, մենք գանձում ենք ամենաքիչ միջնորդավճարը: Մեզ մոտ ընդամենը 1 տոկոս է, շուկայում գործում է 2-2.5 տոկոս»,- ասաց Գրիգորյանը:
Նշենք, որ 2022 թվականից շուկայում գործող այս հարթակի հիմնադիրները ոլորտում առաջատար և հնաբնակ «Ռենշին» ընկերության հիմնադիրներն են:
Banali.am-ը տրամադրում է պրոֆեսիոնալ ռեալտորական ծառայություններ՝ շուկայականից առավել մրցակցային պայմաններով, ինչպես նաև հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ:
Մանրամասները՝ տեսանյութում