
«Ռիսկի չդիմեցիր՝ երբեք մեծ փողերի տեր չես դառնա». Վահե Պետրոսյան
«Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը գործարար, «Արտքոմփանի» կառուցապատող ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանն է.
Հարցազրույցի կարևորը թեզերը՝ ստորև.
-Աշխատասիրություն, խոսքին տեր կանգնելու ունակություն և իրավիճակները զգալու բնազդ. սրանք են մարդկայինիմ այն որակները, որոնք մեծ դեր ունեն իմ բիզնես գործունեության ժամանակ։ Գործարարիհամար կարևոր է տեսնել այն, ինչն ուրիշները չեն տեսնում։
-Բիզնեսի հանճարն ու հմայքը նրանում է, որ հաճախ 1+1 հավասար է լինում ոչ թե 2-ի, այլ՝ 7-ի։
-Գործարարությամբ որոշեցի զբաղվել այն ժամանակ, երբ, լինելով վարձու աշխատող,տեսա, որայն գործարարները, որոնց հետ աշխատում եմ, ավել քիչ են հասկանում իրենց գործից, քան ես։
-Բանակում ծառայելուց հետովերադարձա և որոշեցի բիզնեսով զբաղվել. հիմնեցի հաշվապահական և աուդիտորական կազմակերպություն։
-Եթե փորձենք հասկանալ, թե որոնք են գործարարի համար ամենաառաջնային որակները, ապա կասեմ՝ առաջին տեղում աշխատասիրությունն է, բայց դա քիչ է, դրա հետ մեկտեղ՝ պետք է ունենալհաստատակամություն։
Գործարարըերբեք չպետք է ասի բան, որը չի կատարի։ Խոսքը հիվանդագին ձևով պահելն ու կատարելը բերում է տվյալ գործարարի նկատմամբ վստահության աճի։ Կա նաև երրորդ կարևոր հատկությունը՝ ժամանակին կշռված ռիսկի գնալը։ Եթե մարդը խուսափեց ռիսկի գնալ, երբեք փողի տեր չի դառնա։ Ռիսկի չդիմեցիր, երբեք մեծ փողերի տեր չես դառնա։
-Ժամանակին դիմել եմ ռիսկի, բրենդային հագուստի բիզնեսով որոշեցիզբաղվել։ Այդ բիզնեսը ձախողվեց։ Կորցրեցի կես միլիոն դոլար։ Կորո՞ւստ էր,այո, բայց փառք Աստծո, դա ինձ չսպանեց։ Տապալումներն ինձ համարփորձ են։
-«Ապահովված ընտանիքի զավա՞կ էիք, թե՞ ոչ» հարցի հետ կապված՝ կասեմ՝ ժամանակին ունեի միայն մետրոյի մեկ տոմս գնելուգումար։ Մեր տունը թեքության վրա էր,ոտքով իջնում էի, որ բարձրանալու փոխարեն՝ մետրոյով գնայի տուն։
– Բախտին հավատում եմ. կարծում եմ՝ ամեն մարդու Աստված կյանքում մեկ-երկու անգամ պարգևում է այս կամ այն ոլորտում հաջողելու շանս։ Պարզապես խնդիրն այնէ, որ ոչ բոլորն են այդ պահը կարողանում զգալ։
-Որպես գործարար՝ իմ պլանը հետևյալն է՝հետք թողնել մեր երկրում, կարողանալ անել այնպես, որ իմ ստեղծած ընկերություններն աշխատեն ինձանից անկախ։ Ուզում եմ, որ Հայաստանում չլինի երեխա, որը կունենա հացի խնդիր։
Փողն ի՞նչ է, թուղթ է, որը տալիս է օգտակար լինելուհնարավորություններ։ Օգտակար լինելը շատ ավելի մեծ հաճույք է, քան այն թվերը, որոնք առավոտյան կարող ես տեսնել քո քարտի հաշվին։
Վերջում ներկայացնում ենք Վահե Պետրոսյանի հարցը հաղորդաշարի հաջորդ հյուրին։
«Գրագետ բիզնես վարելու համար ի՞նչն է ավելի գերադասելի՝ կանխիկի հոսքերի ճիշտ պլանավորո՞ւմը, թե՞ ստանձնած պարտավորությունների անվերապահ կատարումը»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։