«Այդ ամենից հետո դու գնում ես, այդ մարդու երդմնակալությանն ես մասնակցում… Սա ցույց է տալիս, որ տեր ու ծառայի հարաբերություններ են»,- հավելեց թուրքագետը:
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը համոզված է, որ հատկապես այս փոթորկուն ժամանակաշրջանում հայերն ու իրանցիները լավագույն օրինակը կարող են ծառայել խաղաղությունը ոչ թե բառերով, այլ իրականում փայփայելու ու շարունակելու հարցում:
«Մեր վարչապետի կողմից հնչեցված որևէ միտք ինձ համար զրո արժեք ունի, որովհետև իր վարչապետ դառնալուց մինչ օրս որևէ մի խոսք կամ խոստում չկատարեց այնպես, ինչպես հայտարարել էր: Այսինքն, եթե նա նման բան է ասում, պետք է մտածենք ճիշտ հակառակի մասին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստի ընթացքում Ալիևի հնչեցրած, այսպես կոչվա,ծ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության հակադարձումներին:
Մայիսի 1-ին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Լաչինի (Բերձոր) միջանցքում` Հակարիի կամրջի վրա, Ադրբեջանի կողմից անօրինական անցակետի տեղադրմանը:
«Մենք ՀՀ կոլաբորացիոնիստ կառավարության շնորհիվ հասանք այս վիճակին,- արձանագրեց թուրքագետը՝ հիշեցմամբ, որ վաղուց է կանխատեսել այս հեռանկարը, քանի որ դա պարզ էր ի սկզբանե,- Այս գործընթացը կանգնեցնելու ժողովրդավարական ձևերն իրատեսական չեն. իմ գլխավոր սպասելիքը բանակից էր, թե թույլ չի տա, որ մեր երկիրը կործանվի, հողերը հանձնենք թշնամուն, սակայն տեսնում ենք՝ մեր փառապանծ բանակը մեզ համար չի աշխատում, ինչպեսև՝ մեր կառավարությունը»:
Հայ-թուրքական առանց նախապայմանների հարաբերությունների մասին պնդումներին հակառակ՝ թուրքական կողմից շարունակում են հնչել նախապայմաններ. օրինակ, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանները կբացի՝ հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։
Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների ժամանակ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել է մեկ տարում տասից ավելի թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացնելու ծրագրի մասին։
Թուրքիայի մեջլիսի և հակահայ քարոզչության խոսնակ Մուստաֆա Շենթոփը Անթալիայում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան անշեղորեն պաշտպանել է ու կշարունակի պաշտպանել «Ադրբեջանի արդարացի պայքարը»: Արցախի 30-օրյա շրջափակման ընթացքում սա, սակայն, Թուրքիայի առաջին բացահայտ աջակցությունը չէ Ադրբեջանին:
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է: Ինչպես երեկ տեղեկացանք՝ այս հանգամանքն ամենևին չի խոչընդոտում Հայաստանի իշխանություններին՝ չշեղվելու Թուրքիայի հետ նորմալիզացիայի գործընթացից. ասես ոչինչ էլ չի եղել: Ավելին՝ ՀՀ արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը պատասխանելով վերը նշված հարցերին՝ նախ հիշատակեց Թուրքիայի պաշտոնական հայտարարությունները, ընդգծելով՝ երբ այս գարնան վերջերին Էրդողանը հայտարարել է ռազմական գործողություններ սկսելու մասին, դա միայն ժամանակի խնդիր էր։ Բացի այդ, Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո օդային ռմբակոծությունները Սիրիայի ու Իրաքի քրդաբնակ շրջաններում սպասելի էին, ինչի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհեր եղան։
Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի վերաբերյալ մշտապես հայտարարում են, թե այդ գործընթացն առաջ է տարվում առանց նախապայմանների, սակայն վերջերս Արարատ Միրզոյանի հայտարարությունը ճիշտ հակառակի մասին է վկայում։
Նա հույս հայտնեց, որ հասարակության թեկուզ ոչ մասնագիտական շրջանակները պետք է գիտակցեն, որ անհրաժեշտ է լսել մասնագետներին, այլ ոչ թե մարդկանց, որոնք ճակատագրի հեգնանքով դարձել են իշխանություն։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի խոսքով՝ հայ-թուրական գործընթացներն ուղիղ կապված են Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, բանակցությունների հետ։