Բաժիններ՝

Հայ գրոսմայստերները կմասնակցեն 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը կմասնակցեն 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին, որը տեղի կունենա նոյեմբերի 1-26-ը Հնդկաստանի Գոա նահանգում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Մրցաշարը կանցկացվի նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով:

Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:

Առաջին խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը կխաղա Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Մոհան Հավինի հետ:

Հայկ Մարտիրոսյանը կխաղա Ինդոնեզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի հետ:

Գաբրիել Սարգսյանը կխաղա Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեի հետ:

Կարեն Գրիգորյանը կխաղա Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ:

Շանթ Սարգսյանը (33-րդ մեկնարկային համար) առաջին խաղափուլում ազատ է:

Մեկնարկային աղյուսակի առաջին 50 շախմատիստները մրցաշարը սկսում են միանգամից երկրորդ խաղափուլից։

Առաջին խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 1-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս