ԿԽՄԿ-ի միջոցով Իսրայելին է փոխանցվել ինքնությունն անհայտ 3 անձի մարմին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ Իսրայելին փոխանցել են ինքնությունն անհայտ անհայտ 3 անձի մարմնի մասունքներ: Այս մասին հայտնում է The Associated Press-ը՝ հղում անելով իսրայելցի զինվորականի:
Անանունության պայմանով խոսող աղբյուրը հայտնել է, որ մարմինների մասունքները նախորդիվ Կարմիր խաչին է հանձնել ՀԱՄԱՍ-ը:
Փոխանցումը հաջորդել է հոկտեմբերի 31-ին Իսրայելի կողմից Գազայի իշխանություններին 30 պաղեստինցիների մարմինների վերադարձին։ Սրանով ավարտվել է մարմինների փոխանակման գործընթացը:

