Բաժիններ՝

Մեկնարկել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավը

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ հոկտեմբերի 31-ին Լոռու մարզի ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում մեկնարկել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Նախաձեռնության նպատակն է բարձրացնել կիբեռանվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը հանրակրթական դպրոցների սովորողների, մանկավարժների և ծնողների շրջանում։ Մասնակցել է ավելի քան 300 մարդ։

Նախարար Հայրապետյանը միջոցառմանը հանդես է եկել բանախոսությամբ՝ խոսելով կիբեռանվտանգության, տվյալների պաշտպանության, արհեստական բանականության կիրառումների, դիպֆեյք տեխնոլոգիաների և ապատեղեկատվության մասին:

Հանդիպման ընթացքում նախարարը և թվային անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը վարել են հարցուպատասխանի ձևաչափով քննարկում։ ՀՏՀԳ Համակարգչային միջադեպերի արձագանքման ազգային կենտրոնի աշխատակիցներն էլ իրենց հերթին մասնակիցներին փոխանցել են թվային հիգիենայի և առցանց սոցիալական փոխհարաբերությունների վերաբերյալ գիտելիքներ։

Կիբեռանվտանգության իրազեկման արշավը միտված է օգնելու քաղաքացիներին դառնալ ավելի տեղեկացված և պատասխանատու առցանց միջավայրում։

Արշավն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) համատեղ նախաձեռնությամբ։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է կազմակերպել ավելի քան 20 մարզային հանդիպում պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև տարբեր մարզերում գտնվող ՔՈԱՖ եւ ԹՈՒՄՈ կենտրոններում, Դիլիջանի կենտրոնական դպրոցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930