Մենք պատրաստ ենք Ստամբուլում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին․ Ֆիդան

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն հրադադարի հասնելու առաջին հիմքը դրվել է հենց Ստամբուլում:

Հաքան Ֆիդանը նշել է, որ այդ բանակցությունների արդյունքում հաջողվել է լուծել կարեւոր հարցեր:

Նա ընդգծել է, որ Թուրքիան վճռական է շարունակելու այդ երկխոսությունը, հայտարարել Է Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին Ստամբուլում ընդունելու պատրաստակամության մասին:

Տեսանյութեր

Լրահոս