Եկվորները փորձում են յուրացնել ոչ միայն բնիկների մշակույթը, այլև տարածքները. Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը համոզված է, որ հատկապես այս փոթորկուն ժամանակաշրջանում հայերն ու իրանցիները լավագույն օրինակը կարող են ծառայել խաղաղությունը ոչ թե բառերով, այլ իրականում փայփայելու ու շարունակելու հարցում:

ԵՊՀ-ում կազմակերպված «Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները» խորագրով քննարկման ժամանակ նա մասնավորապես նկատեց.

«Տարածաշրջան ներմուծված տարբեր ժողովուրդներ ոչ միայն չեն յուրացրել տարածաշրջանի բարեկամության ու խաղաղության խաղի կանոնները, այլև փորձում են այս հաստատված իրողությունները փոխել ու այլասերել՝ առաջ բերելով թշնամանք, պատերազմներ, վանդալիզմ և այլն:

Եկվոր և ներմուծված այդ ժողովուրդները փորձում են յուրացնել բնիկների ոչ միայն մշակույթը, գրականությունը, մեծանուն գրողներին, այլև տարածքներն ու անգամ տեղանունները»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031