G7-ի նախարարները դատապարտել են Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա Ռուսաստանի հարձակումները

«Մեծ յոթնյակի» երկրների էներգետիկայի նախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա:

Նրանք շեշտել են, որ «Մեծ յոթնյակը» կաշխատի Ուկրաինայի էներգետիկ կարիքների ապահովման ուղղությամբ:

«Ռուսաստանի վերջին հարձակումները Ուկրաինական բնական գազի ենթակառուցվածքների վրա ռիսկեր են ստեղծել համայնքների և մարդկային կյանքերի համար՝ թուլացնելով քաղաքացիական ենթակառուցվածքն ու ուկրաինացի ժողովրդի էներգետիկ անվտանգությունը», – հայտարարել են նախարարները:

Կիևն, իր հերթին, Ռուսաստանին մեղադրել է «միջուկային ահաբեկչության» մեջ:

Տեսանյութեր

Լրահոս