Թրամփը Հունգարիային չի հանել ռուսական նավթային ընկերությունների հետ համագործակցող երկրների դեմ սահմանված պատժամիջոցների ցանկից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Հունգարիային ազատել Վաշինգտոնի կողմից ռուսական «Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» նավթային ընկերությունների դեմ վերջերս սահմանված պատժամիջոցների ցանկից՝ չնայած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի անձնական խնդրանքին։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
«Օրբանը մեզանից բացառություն խնդրեց,բայց մենք հրաժարվեցինք», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Վիկտոր Օրբանը ավելի վաղ հույս էր հայտնել, որ նոյեմբերի 7-ին Թրամփի հետ հանդիպման ժամանակ կկարողանա համոզել նրան՝ պնդելով, որ Հունգարիան գտնվում է եզակի իրավիճակում։ Որպես փաստարկ՝ նա նշել էր իր երկրի բարձր կախվածությունը խողովակաշարային էներգամատակարարումներից։
«Մենք կախված ենք Հունգարիային էներգիա մատակարարող տրանսպորտային ուղիներից, հիմնականում՝ խողովակաշարերից»,- ասել է Օրբանը և հավելել, որ կարևոր է ԱՄՆ-ին փոխանցել այդ հատուկ իրավիճակի ըմբռնումը։

