Արարատ Միրզոյանը շնորհավորել է մոլդովացի գործընկերոջը՝ փոխվարչապետի և ԱԳ նախարարի պաշտոններում վերանշանակվելու առթիվ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Միխայ Պոպշոյին՝ Մոլդովայի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոններում վերանշանակվելու առիթով։
Արարատ Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ Միխայ Պոպշոյին Մոլդովայի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոններում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր երկխոսության ակտիվացում՝ միտված երկկողմ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկրների ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ուղղությամբ ջանքերի մեկտեղմանը»,- գրել է Միրզոյանը։

