Հայաստանում գործարկվել է Ոստիկանության գվարդիան
Հայաստանում նոյեմբերի 1-ից գործարկվել է Ոստիկանության գվարդիան: Այն ոստիկանության չորս ուղղություններից է:
Ըստ կառավարության՝ գվարդիան նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը՝ առավել հասցեական և թիրախային գործիքակազմի միջոցով, ունի միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինություն ու վերապատրաստված անձնակազմ:
Գվարդիային է վերապահվելու հասարակական կարգի պահպանությունն և հասարակական անվտանգության ապահովումը։
Ոստիկանության գվարդիային է վերապհվելու նաև պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:
Առանց համապատասխան հատուկ պատրաստության գվարդիայի ծառայողն իրավունք չի ունենա կիրառել ուժային միջոցներ։
Կառավարությունից հայտնում են, որ Ոստիկանության գվարդիայի ձևավորումը գալիս է առավելապես օգնելու, ավելի կազմակերպված դարձնելու նաև հավաքների ազատության իրավունքի իրացումը։
Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել գվարդիայի գործարկման արարողությանը՝ հայտարարելով, որ այսօրվանից պատմության նոր էջ է բացվում:
«Սա կարևոր մի փուլ է Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների համար», – ասել է նա:

