Սպիտակ տունը սահմանափակել է Արևմտյան թևում լրատվամիջոցների մուտքը

Սպիտակ տունը լուսաբանող լրատվամիջոցների անդամները այլևս չեն կարողանա ազատ կերպով մուտք գործել հասարակայնության հետ կապերի աշխատակիցների կողմից օգտագործվող Արևմտյան թևի գրասենյակ, ուրբաթ օրը հայտարարել է Թրամփի վարչակազմը՝ մամուլի կորպուսը զսպելու իր վերջին քայլի շրջանակներում։

Ինչպես հաղորդում է Politico-ն, լրագրողները, այն լրագրողները ովքեր ցանկանում են գրասենյակում զրուցել Սպիտակ տան պաշտոնյաների հետ, այժմ նախապես գրանցվելու կարիք կունենան։ Այս մասին ասվում է ուրբաթ օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթիև հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունգի կողմից հրապարակված հուշագրում։

Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ քայլը թելադրված է «վերջին կառուցվածքային փոփոխություններով», որոնք պահանջում են, որ հասարակայնության հետ կապերի աշխատակիցները պատասխանատու լինեն Ազգային անվտանգության խորհրդին (ԱԱԽ) վերաբերող հարցերի համար։

«Այս կարգավիճակում Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի աշխատակիցները պարբերաբար աշխատում են գաղտնի նյութերի հետ», – ասվում է հուշագրում։

Սակայն այս փոփոխությունը, ըստ երևույթին, արտացոլում է նաև լրագրողների նկատմամբ Սպիտակ տան սահմանափակումները, որոնք ներառում են որոշ լրատվական կազմակերպությունների բացառումը փակ ճեպազրույցներից և միջոցառումներից, ինչպես նաև Պենտագոնում նոր կանոնների և սահմանափակումների ներդրումը, ինչը ստիպել է այնտեղ աշխատող լրագրողների մեծ մասին հանձնել իրենց լրագրողական վկայականները և լուսաբանել ռազմական գործողությունները շտաբի շենքից դուրս։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հիշատակել է մամուլի ծառայությունը Սպիտակ տան տարածքից տեղափոխելու հնարավորության մասին։

Համաձայն նոր կանոնների՝ լրագրողները կանոնավոր մուտք կունենան դեպի առանձին աշխատասենյակ, որը կից է ճեպազրույցների դահլիճին, որտեղ գտնվում են ավելի ցածր մակարդակի հանրային կապերի աշխատակիցները, ասվում է հուշագրում։ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Վեյցզիա Ցզյանը հայտարարել է, որ նոր սահմանափակումները «խոչընդոտում են պաշտոնյաներին հարցաքննելու, թափանցիկություն ապահովելու և կառավարությանը պատասխանատվության ենթարկելու լրագրողների կարողությանը, ինչը վնասում է ամերիկյան հանրությանը»։

Տեսանյութեր

Լրահոս