Բաժիններ՝

Չորս հայ շախմատիստ հարյուր տոկոսանոց արդյունք ունի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունում

Չորս հայ շախմատիստ հարյուր տոկոսանոց արդյունք ունի Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

3 խաղափուլից հետո 3 միավոր ունեն Վահե Սուքիասյանը (մինչև 18 պատանիներ), Նվարդ Հայրապետյանը (մինչև 18 աղջիկներ), Մանվել Վարդանյանը (մինչև 8 պատանիներ) և Տիգրան Պետրոսյանը (մինչև 8 պատանիներ):

4-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 1-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս