Բաժիններ՝

Հնդկաստանում տաճարում հրմշտոցի հետևանքով 9 մարդ է զոհվել

Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգի Սրիկակուլամ քաղաքի տաճարում նոյեմբերի 1-ի առավոտյան տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հնդկաստանի կառավարության պաշտոնյաներին։

Հավատացյալները հավաքվել էին Սրիկակուլամ քաղաքի Սրի Վենկատեշվարա Սվամի տաճարում՝ Էկադաշի օրը (խմբ. Հինդուական օրացույցում յուրաքանչյուր լուսնային ամսում կիսալուսնին և նորալուսնին հաջորդող 11-րդ օրը):

Նշվում է, որ շուրջ 25 հազար հավատացյալներ են հավաքվել  տաճարում, որը կարող էր տեղավորել ընդամենը մոտ 2000 մարդու, ինչն էլ հանգեցրել է հրմշտոցի: Շրջանային պաշտոնյաներին հանձնարարվել է բժշկական օգնություն ցուցաբերել վիրավորներին։

Հաղորդվում է 18 վիրավորի մասին:

Կանցկացվի ողբերգական միջադեպի հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս