Հարավային Կորեան հույս ունի շարունակել ռազմական անվտանգության ոլորտում Ինդոնեզիայի հետ համագործակցությունը
Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն համագործակցել ռազմական անվտանգության ոլորտում՝ հիմնվելով առկա համագործակցության վրա, ինչպիսին է կործանիչների համատեղ մշակումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նախագահները բանակցություններ են վարել Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի շրջանակներում։
10 տարի առաջ Հարավային Կորեան և Ինդոնեզիան համաձայնել էին համատեղ մշակել KF-21 կործանիչներ։ Ինդոնեզիայի նախագահն ասել է, որ Հարավային Կորեայի հետ կործանիչի նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են։
«Բանակցությունները շարունակվում են: Իհարկե, դրանք կախված են տնտեսությունից, գնից և ֆինանսավորման գործոններից։ Այսպիսով, կարծում եմ, որ մեր նախարարներն ու մեր տեխնիկական թիմը կշարունակեն սա», – ասել է նա։

