Էներգետիկ ընպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր:
Վերջին ամիսներին քվադրոբերների թեման այնքան ակտուալ է, որ դրա մասին խոսում են նաև միջազգային քաղաքական գործիչները: Թեման հատկապես ակտուալ է Ռուսաստանում, բայց մեծ տարածում է գտել նաև հայ երեխաների շրջանում:
Երեխան շատ սիրո ու քնքշանքի, ինչպես նաև շատ ուղղորդման կարիք ունի: Նա ուզում է, որ կողքին նստես, ուզում է պատմել քեզ իր խնդիրների մասին, ուզում է, որ իրեն քնքշությամբ շոյես ու համբուրես: Երբ երեխան իրեն անհանգիստ ու կամակոր է պահում, ապա մայրը պետք է նրան իր գիրկն առնի, շոյի ու համբուրի, որպեսզի երեխան հանգստանա և խաղաղվի:
Դատողության ու դյուրըմբռնության ընդունակ երեխաներն երբեմն դժվարությունների են հանդիպում ու տանջվում են: Այդպիսի երեխաներն ուզում են ամեն ինչ սեփական խելքով կարգավորել և ձգտում են անել այն, ինչ իրենց ուժերից վեր է: Նրանք ուժեղ միտք ունեն, սակայն չեն կարողանում արգելակները սեղմել: Նրանք իրենց վրա փորձարկումներ են անում, ասես կամենում են փորձել, թե դիմացկունության ինչ պաշար ունեն: Դրանից նրանք տառապում են: Դատողության կարողությունը կօգնի նրանց առաջադիմել, եթե նրանք հանդարտվեն:
Նշվում է, որ նեյրոբլաստոմայով հիվանդանում են հիմնականում մինչև հինգ տարեկան երեխաները։ Որպես կանոն, հիվանդությունը պայմանավորված է գենետիկ մուտացիայով, որը տեղի է ունենում վաղ զարգացման ընթացքում: Միևնույն ժամանակ, օրգանիզմում օքսիդատիվ սթրեսը կարող է արագացնել ուռուցքների աճը նեյրոբլաստներից՝ սեռական բջիջներից, որոնք սովորաբար վերածվում են նեյրոնների:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե չի քննարկվում Հայաստանի որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու հարցը. «Մենք հիմա նրանց փնտրտուքի մեջ ենք, որոնք համարում են, որ դա Հայաստանի տարածք է։ Ես ման եմ գալիս այդ մարդկանց, որ գան ու ապացուցեն, որ դա Հայաստանի տարածք է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
– Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ մանկությունից հոգևոր կյանքով ապրող ու բարեպաշտություն ունեցող երիտասարդն այնտեղ է հասնում, որ լիովին շեղվում է ուղուց և «ձեռքից գնում է»:
Ծնողներն իրենց երեխաների միջև պետք է սեր մշակեն: Կամենալով օժանդակել ավելի թույլ երեխային՝ նրանք դրա համար պետք է հող նախապատրաստեն՝ ստանալով ավելի ուժեղ երեխայի «համաձայնությունը»: Այսինքն՝ նրանք պետք է օգնեն ավելի ուժեղ երեխային հասկանալու, որ իր եղբայրը կամ քույրը կարիքի մեջ է գտնվում: Արդարությունն Աստծու գործն է, և այն պետք է հավասարապես բաշխված լինի ավագների և կրտսերների միջև:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն փետրվարի 7-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է իր հերթական՝ այս տարում արդեն թվով 33-րդ դրամաշնորհը:
Ուղղակի ինչ-որ մեկին սիրելը դեռ բավարար չէ: Պետք է մարդուն սիրես քեզնից առավել: Մայրն իր երեխաներին իրենից շատ է սիրում: Երեխաներին կերակրելու համար՝ նա սոված է մնում: Սակայն այն ուրախությունը, որ նա է զգում՝ առավել է, քան այն, որ երեխաներն են զգում: Փոքրիկները մարմավոր կերպով են սնվում, իսկ մայրը՝ հոգևոր: Նրանք սնունդի զգայական համն են առնում, այն պարագայում, երբ մայրն ուրախանում է հոգևոր ուրախությամբ:
«Եթե ընտանիքում այդ տարվա ընթացքում դժբախտ դեպք է լինում, կորուստ է լինում, մարդկայնորեն ընդունված է, որ այդ Նոր տարին առանձնապես շուքով չի տոնվում: Հայրենիքը, ազգը, ժողովուրդը մեծ ընտանիք է. «մենք»-ի զգացողությունը պետք է լինի, որ ազգը զարգանա, հարատևի»,- 168.am-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանն ահա այս զուգահեռներով է անդրադառնում մայրաքաղաքում տիրող նախատոնական տրամադրություններին:
Աճում են միկոպլազմային թոքաբորբի դեպքերը, որոնք հիմնականում ազդում են երեխաների վրա։ Ո՞րն է «տարօրինակ» վարակի վտանգը և ինչպե՞ս բուժել այն, Փրայմ գործակալությանը պատմել է մանկաբույժ և նեոնատոլոգ Օքսանա Մուրզինան։
Արցախից բռնի տեղահանված և Գյումրիում հաստատված Գաբրիելյանների ընտանիքը բախվում է տարրական կենցաղային խնդիրների: Ընտանիքում 4 երեխա կա: Երեխաների երկու ծնողներն էլ մահացած են: Ամբողջ հոգսը նրանց տատիկի՝ Արևիկ Գաբրիելյանի վրա է: 168.am-ի հետ զրույցում Արևիկ տատը հայտնեց, որ իրենց տանը ձմռան շեմին անգամ նորմալ վերմակներ չկան, որ երեխաները գիշերը կարողանան ծածկվել ու չմրսել:
Հա՛յր, շատ երիտասարդներ, երբ դեռ չեն որոշել, թե որ ճանապարհը պետք է ընտրեն, դժվարանում են իրենց ուսման մեջ առաջ գնալ: Նրանց շարունակ մտահոգում է ընտրության հարցը և ընթերցանության վրա չեն կարողանում կենտրոնանալ:
Տեխասի Հյուսթոնի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ սպառնալիքներով և ահաբեկումներով երեխաներին մեծացնելը մեծացնում է հասուն տարիքում տագնապային խանգարումների զարգացման հավանականությունը: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Clinical Psychology (JCP) գիտական ամսագրում:
Հալմստադի համալսարանի շվեդ գիտնականներն ուսումնասիրել են ծանր վերմակների ազդեցությունը ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարում (ADHD) ունեցող երեխաների քնի որակի վրա: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Sleep Research (JSR) գիտական ամսագրում:
Հա՛յր, մի կին ինձնից խորհուրդ է հարցնում, թե ինչպես վարվի: Ամուսինը լքել է նրան, իր հետ տարել երեխային և կապվել է երկու ուրիշ կանանց հետ:
Ինչո՞ւ էր Քրիստոս քարոզելիս հորդորում նմանվել երեխաներին՝ այն համարելով Երկնքի Արքայություն մտնելու կարևորագույն պայման: Այս հարցը այլ հարցեր է ծնում՝ ի՞նչ է կորցնում մարդ՝ մանկության տարիքը հատելով: Ի՞նչ բացառիկ և թանկ հատկանիշներ ունեն երեխաները, որոնցով այդքան տարբերվում են մեծահասակից և որոնք այդքան արժևորվում են մեր Տիրոջ կողմից:
Կաթնամթերքը, հյութերը և նախաճաշի հացահատիկները ամենաանառողջ մթերքներից են, որոնցով ծնողները հաճախ կերակրում են իրենց երեխաներին: Այս մասին «Газета.Ru»-ին ասել է մանկական էնդոկրինոլոգ, դիետոլոգ, բ.գ.թ. Օքսանա Միխալևան:
Մարդը պետք է կրթություն ստանա և սովորի, նշում է սրբակյաց հայր Թադեոս վրդ. Վիտովնիցկին, որպեսզի հասկանա, թե ինչպիսի ընդունակություններ ունի: Դպրոցը ձևավորում է միտքը, բայց ոչ հոգին: Աստվածաբանների մեծամասնությունը դասավանդում է աստվածաբանության ֆակուլտետներում, սակայն չի ապրում այնպես, ինչպես ուսուցանում է ու դասավանդում: Իսկ երեխաներին, երիտասարդներին կյանքի օրինակ է անհրաժեշտ:
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Արցախի ապաշրջափակման պահանջով հավաքված ակցիայի մասնակիցների թվում են նաև հադրութցի երեխաներ: Նրանք պարզել են «Ո՛չ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախ ենք», «Բացեք կյանքի ճանապարհը» վերտառությամբ պաստառներ:
Ուղեղի երակային թրոմբոզը (CVT) երակային սինուսում կամ ուղեղային երակում արյան թրոմբի առաջացումն է, որին հաջորդում է անոթի խցանումը: Այն սովորաբար տեղի է ունենում մեծահասակների մոտ, սակայն հիվանդանում են նաև երեխաները: Երեխաների մոտ հիվանդության ախտանիշների, դրա պատճառների և բուժման մասին խոսել է նյարդաբան Իրինա Ռասսկազչիկովան:
«Պարոն վարչապետ, դու սև իկրա ուտելով՝ ման ես գալիս, իսկ մեր երեխեքը վառվող անվադողերի սև ծուխն են հացի վրա ուտում»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը:
Մի քանի տարի հետո ՏՏ արտադրանքի մեծ մասը կստեղծվի ոչ ՏՏ ոլորտի մարդկանց կողմից: Արդեն այսօր ծրագրավորման հմտություններ չունեցող շատ մասնագետները առավել քան պահանջված են բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Իրավական նախագծերի միասնական e-draft.am հարթակում ս.թ հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 3-ը քննարկման էր դրվել «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: