![](/banners/BeFunky-design.jpg)
Ջղայնացած անջատեցի հեռախոսը. հրահանգել են հետ հավաքել Արցախով քարտեզները. ահազանգ
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/479511274_1120651309601260_6712501302836881927_n.jpg)
Արցախցի Անուշ Աթաջանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է.
Լավ, որ ղեկավարությունը թուրք են՝ դա արդեն հասկացան գրեթե բոլորը։ Բա իրենց շահեր պաշտպանողները ի՞նչ են…
Այսօր զանգահարում են ինձ XAXALOVE -ից, թե բա հիշո՞ւմ եք, դուք դեկտեմբերին մեզանից մեծ քանակի խաղալիքների պատվեր եք արել, որոնց մեջ Հայաստանի փազլ քարտեզներ կար՝ Արցախով։ Կարող ա՞ դեռ ձեզ մոտ են էտ քարտեզները, հետ ենք հավաքում, որպեսզի նոր պարտիա թողարկենք։
հարցնում եմ.
– Այսինքն, առանց Արցախի՞:
– Դե մեզ այդպես են հրահանգել։
Ջղայնացա, ասեցի.
– Դուք գիտեք, ես ինքս Արցախից եմ ու զանգում նման բան եք ինձ ասո՞ւմ։ Հաջորդ քարտեզը կպահանջեն առանց Սյունիքի կամ Երևանի թողարկել, անելո՞ւ եք։ Խիզախություն չունե՞ք հրաժարվել։ Դուք, որ ձերից այդքան հեշտ հրաժարվում եք, բա էլ թուրքին ինչի՞ եք մեղադրում։
Ջղայնացած անջատեցի հեռախոսը։
Նորից զանգեց, փորձում է արդարանալ՝ բա փորձել ենք, էսքան ժամանակ պահել ենք, բայց մեզ չեն թույլատրում… նման բաներ…
Ասեցի,
– Ես ոչ մի հատ չեմ վերադարձնի, ու էլ երբեք ձեր մոտից պատվեր չեմ անի։
P.S. Այնքան ուրախ էի, որ Արցախով քարտեզ էին թողարկում։ Բացի այլ խաղալիքներից մոտ 30 քարտեզ գնել էի, ու ամանորյա նվեր տվել երեխաներիս։
Հիմա, հերիք չէ էլ Արցախով չեն թողարկելու, մի հատ էլ երկու ամիս առաջ վաճառածը ուզում են ետ հավաքեն! Թե բա չեն թույլատրում…
P.S.S. Հիշեցնեմ, տվյալ կազմակերպությունը արտադրում է զարգացնող և ուսուցողական խաղեր հայ մանուկների համար։ Ուսուցողակա՛ն!!
Այսինքն` թուրքը չէ, հայկական արտադրողը մեր իսկ ազգային արժեքներից հրաժարվում է և այդ էլ ուսուցանում!
Հիմա ես չեմ, դուք եք… ի՞նչ ասես նման կազմակերպությանը, նման հակահայկական մոտեցմանը։
Հետո էլ կասեն «մինչև վերջ չեք կռվել»…