Այնտեղ միայն երեխանե՞ր էին. այնտեղ լավ էլ անհայրենիքների խրախճանք էր. հոգեբանը՝ տոնական հրավառության ու տոնածառի մասին
«Եթե ընտանիքում այդ տարվա ընթացքում դժբախտ դեպք է լինում, կորուստ է լինում, մարդկայնորեն ընդունված է, որ այդ Նոր տարին առանձնապես շուքով չի տոնվում: Հայրենիքը, ազգը, ժողովուրդը մեծ ընտանիք է. «մենք»-ի զգացողությունը պետք է լինի, որ ազգը զարգանա, հարատևի»,- 168.am-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանն ահա այս զուգահեռներով է անդրադառնում մայրաքաղաքում տիրող նախատոնական տրամադրություններին:
Հոգեբանը չի բացառում, որ այս իշխանությունները տոնելու բան ունեն:
«Իրենք իսկապես տոնի մեջ են, որովհետև այն նպատակները, որոնց համար եկել է այս իշխանությունը, դրանց հասնում են,- նկատեց նա, ապա անդրադառնալով մեր դիտարկմանը, թե իշխանությունները, իշխանամերձ ու այլ շրջանակներ նշում են, թե տոնն արվում է երեխաների համար՝ հավելեց,- Ինչ վերաբերում է երեխաների թիկունքի հետևում թաքնվելուն, «երեխաների համար» ասողներին, ապա այդ նույն բանը կարելի էր անել ավելի համեստ, բայց այնտեղ միայն երեխաներ էի՞ն. այնտեղ լավ էլ անհայրենիքների խրախճանք էր: Արյան վրա խրախճանքի տպավորություն էր թողնում դա:
Երեխաներին իսկապես պետք չէ զրկել Նոր տարվա հեքիաթից, բայց դա կարելի է անել առավել զուսպ: Ու եկեք մի բան էլ հասկանանք, որ երեխաներին պետք չէ կտրել իրականությունից: Հատկապես 7-8 տարեկանից հետո երեխաները պետք է հասկանան, թե ինչ է կատարվում իրենց շրջապատում, ինչ է տեղի ունեցել»:
Կարինե Նալչաջյանը ոչ միայն բարոյական չի համարում այդ տոնական թոհուբոհը, այլև նկատում է՝ այն ընկալելի չէ անգամ դրսի, աշխարհի համար:
Մանրամասները՝ տեսանյութում