2024թ. հունվարի դրությամբ պարտադիր կրթությունից դուրս է մնացել 19.605 անձ․ ՀՀ-ում այս թիվը հարաբերականորեն բարձր է․ ՀՊ

10 երեխայից 1-ը դուրս է ընդհանուր կրթական համակարգից․ այս մասին դեռ ամիսներ առաջ ահազանգում էին կրթության ոլորտի փորձագետները։

Տարբեր փորձագիտական գնահատականներ փաստում են՝ հազարավոր երեխաներ հանրակրթության տարբեր մակարդակներում դուրս են մնում կրթությունից։

Հաշվեքննիչ պալատը հենց այս հարցադրման համատեքստում իրականացրել է chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://armsai.am/sites/default/files/program/2025/Report%2012A%202025.pdf   «Պարտադիր կրթության համակարգում ընդգրկվածությունը» թեմայով հաշվեքննությունը, որն ընդգրկել է 2021թ. հունվարի 1-ից ﬕնչև 2024թ. դեկտեմբերի 30-ը ներառող ժամանակաշրջանը և կատարվել 2024թ. ապրիլի 22-ից ﬕնչև 2025թ. փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում։

Հաշվեքննիչ պալատը մինչ արձանագրումներ անելը հիշեցրել է՝ «ՀՀ կրթության ﬕնչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախատեսված ծրագրի իրականացմամբ 2030թ. դրությամբ ապահովման ենթակա վերջնական թիրախներից է «ոչ ﬕ երեխա դուրս չի ﬓա պարտադիր կրթության համակարգից» խոստումը,  ապա հավելել, որ թեև հանրակրթության բյուջետային ծրագրի վերջնական արդյունքի քանակական թիրախային ցուցանիշ էր սահմանվել՝ 12-ամյա պարտադիր կրթության համակարգում ընդգրկվածությունը 2024թ. 99 տոկոսի հասցնելը՝ 83.2 տոկոս ելակետային ցուցանիշի հաﬔմատությամբ, սակայն վերջնական արդյունքի փաստացի ցուցանիշը 2024թ. կազﬔլ է 82.5 տոկոս։

Կարդացեք նաև

«2024թ. հունվար ամսվա դրությամբ պարտադիր կրթությունից դուրս են մնացել 19.605 անձինք, որոնցից 12.632-ը կամ 64.4 տոկոսը երբևէ որևէ հաստատությունում հաշվառված չեն եղել, իսկ 6973-ը կամ 35.6 տոկոսը հաճախել են որևէ հաստատություն և հետո հայտնվել կրթությունից դուրս վիճակում։

Ընդ որում, 2024թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է եղել 6-19 տարեկան 634.704 անձ, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿԿՏՀ)՝ 523.405 անձ։

Այսինքն, 6-19 տարեկան 111.299 անձ հաշվառված չի եղել ԿԿՏՀ-ում: Առկա չեն եղել նաև տվյալներ, թե 6-19 տարեկան անձանցից քանիսն են գտնվել ՀՀ-ից դուրս և ընդգրկված չեն եղել այլ երկրի կրթական համակարգում»,- նշել է Հաշվեքննիչ պալատը։

Հաշվեքննության հաջորդ արձանագրման համաձայն՝  պարտադիր կրթությունից դուրս ﬓացած անձանց՝ կրթությունից դուրս ﬓալու պատճառները չեն հաշվառվել և դրանց համակարգված վերլուծություն չի իրականացվել։

«Ի՞նչ անել» հարցի պատասխանը ՀՊ-ն ներկայացրել է հաշվեքննության արդյունքները դիտարկող առաջարկներով, որոնք ուղղված են պարտադիր կրթությունից դուրս ﬓացած անձանց ամբողջությամբ ու ժամանակին բացահայտմանը, մոնիթորինգի համակարգի բարելավմանը և կրթության համակարգում ընդգրկման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։

Հաշվեքննության «Ներածություն» բաժնում հաշեվքննողները նաև մի քանի փաստական տվյալներ են ներառել, օրինակ՝ աշխարհում շուրջ 251 ﬕլիոն երեխա դպրոց չի հաճախում, և, որ համադրելի երկրների հաﬔմատությամբ ՀՀ-ում կրթությունից դուրս ﬓացած երեխաների թիվը հարաբերականորեն բարձր է։

Տեսանյութեր

Լրահոս