Բժիշկը զգուշացրել է երեխաների համար վտանգավոր «տարօրինակ» թոքաբորբի մասին
Աճում են միկոպլազմային թոքաբորբի դեպքերը, որոնք հիմնականում ազդում են երեխաների վրա։ Ո՞րն է «տարօրինակ» վարակի վտանգը և ինչպե՞ս բուժել այն, Փրայմ գործակալությանը պատմել է մանկաբույժ և նեոնատոլոգ Օքսանա Մուրզինան։
Այս վարակիչ հիվանդությունը սկսվում է բարձր ջերմությամբ, իսկ հետո միկոպլազմայի հարուցիչը հարձակվում է թոքերի վրա։ Հիվանդները տառապում են սուր հազի նոպաներից, մասնագետը նկարագրել է ախտանիշները. տարօրինակն այն է, որ հակաբիոտիկները, որոնք սովորաբար սկսում են թոքաբորբի բուժումը, այս դեպքում չեն գործում։
«Լաբորատոր ապացույցներից հետո, որ թոքաբորբի պատճառը հենց միկոպլազմայի հարուցիչն է, բուժումը ճշգրտվում է»,- ըստ shantnews-ի՝ ասում է բժիշկը։
Հիվանդության ռիսկերը նվազագույնի հասցնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս գոնե գրիպի պատվաստում կատարել։ Կարևոր է նաև օդափոխել սենյակները և դիմակներ կրել։ Մասնագետը կտրականապես խորհուրդ չի տալիս ինքնաբուժությամբ զբաղվել։