Ռազմագետ Դավիթ Ջամալյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այժմ բոլոր գործողությունները զարգանում են «նիկոլական մանիպուլյացիաների տրամաբանությամբ»: Նրա գնահատմամբ՝ ՀՀ ներկա իշխանությունները ո՛չ միայն դրական քայլ չեն անում ՀՀ տրանսպորտային ապաշրջափակման գործընթացում, այլև ռուսներին տարածաշրջանից հեռացնելով՝ շատ ավելի մատչելի թիրախ են դարձնում Սյունիքը թշնամական երկրների համար:
«Ցավոք սրտի, մենք 2018 թվականից ականատեսն ենք երկրի իրավական կոնստրուկտիվ ապամոնտաժման պրոցեսին: Իրավական պետություն ասվածն այս տարիներին հետևողականորեն կազմաքանդվել է,- Հակակոռուպցիոն դատարանի բակում անդրադառնալով Արմեն Աշոտյանի և 2018 թվականից ի վեր մեկնարկած դատական պրոցեսներին՝ 168.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ մանրամասնելով,- Այստեղ իրավական պրոցեսի մասին խոսելն անհեթեթություն է:
«Այժմ հարցը հետևյալն է՝ Ֆրանսիան ունա՞կ է այդ ահռելի ծավալներն ապահովել. իրենց ռազմարդյունաբերությունը, իրենց ԶՈւ բալանսի տակ եղած սպառազինությունն արդյո՞ք այնքան է, որ իրենք և՛ Ուկրաինային օգնեն, և՛ Հայաստանին օգնեն, և՛ սեփական պահանջները հոգան: Եվ հետո՝ այդ տեխնիկան որ հասնի, ժամանակ է հարկավոր, որ այդ անձնակազմերը յուրացնեն այն. մենք այդ ժամանակն էլ չունենք:
«Եթե նման բան չի եղել, թող այսօրվա իշխանությունը հերքի: Չեն հերքում, որովհետև եթե հերքեն, ռուսական կողմն այնպիսի փաստեր կբերի, որ կպայթեցնի մեր հասարակությունը,- նշեց նա և հավելեց,- Իհարկե, մեր հայրենակիցները վրդովվում են, ասում են՝ ՌԴ-ն հզոր պետություն է, գիտեր, որ Նիկոլը կմերժեր, որովհետև ՌԴ-ին այստեղից հեռացնելու խնդիր ունի, իրենք չունեի՞ն արդյոք պլան Բ: Ես այդ հարցադրմանը համամիտ եմ»:
«Այդ մարդիկ հիմա պետք է ոչ թե բանտախցում լինեին, այլ խոշոր ստորաբաժանման հրամանատարի պաշտոնում, մարտական խնդիր պետք է դրված լիներ նրանց առջև: Եթե Միքայել Արզումանյանը, Գրիգորի Խաչատուրովը լինեին մեծ ստորաբաժանման հրամանատար, հարց է՝ թուրքերն առհասարակ այդ ուղղությամբ հարված կհասցնեի՞ն, թե՞ ոչ:
«Բերձորի միջանցքը հենց այնպես չի բացվելու, ռազմական օպերացիայի արդյունքում է բացվելու: Ե՞րբ է լինելու, տեղյակ չեմ, բայց միայն ուժով, նոր պատերազմով մենք կկարողանանք Սյունիքն ու Արցախը պաշտպանել: Արցախում պատրաստվում են պաշտպանության: Նիկոլ Փաշինյանը բերել է մի կետի, երբ պատերազմն անխուսափելի է, պատերազմը կանխելու ժամանակը նա վաղուց վատնել է: Հարցն այն է, թե այդ պատերազմն ինչ ծավալներ է ընդունելու: Մի բան է հստակ՝ կամ պատերազմը և ըստ այդմ՝ ՌԴ համար երկրորդ ճակատը մինչև 2025թ. առնվազն անխուսափելի է լինելու»:
Դավիթ Ջամալյանը շեշտեց. «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պատերազմն անխուսափելի է: Փաշինյանը վաղուց բաց է թողել այն հնարավորությունը, որը թույլ չէր տա նոր պատերազմի մեկնարկը: Իրավիճակն այնպիսին է, որ արհեստականորեն թույլ են տվել, որ Ադրբեջանը մեր հանդեպ գերազանցություն ունենա, և այս իրավիճակում, հաշվի առնելով թուրք-ադրբեջանական ագրեսիվ նկրտումները, Ալիևը հարվածելու է, և այդ հարվածի դեպքում, եթե ունենանք Նիկոլի իշխանություն, ունենալու ենք տարածքային և մարդկային կորուստներ, իսկ եթե ունենանք արժանապատիվ հայաստանակենտրոն իշխանություն, ապա նվազագույն կորուստներով ունենալու ենք մեծ ձեռքբերումներ»:
Ռազմական փորձագետի խոսքով՝ ՀԱՊԿ աջակցությունը Հայաստանին նախևառաջ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը վերականգնի Զինված ուժերի նախկին մարտունակությունը։
ՌԴ պաշտպանության նախարարությունն օրերս հայտարարել է՝ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի թիվ մեկ մեսիջը աշխարհին և բոլոր նրանց, ովքեր Արցախն Ադրբեջանի կազմում են տեսնում, այն էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ անկախ այն հանգամանքից, «Խաղաղության պայմանագիր» կոչվածը կկնքվի՞, թե՞ ոչ, Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, ինչպես նաև բրիտանական տանդեմի աջակցությունը վայելելով՝ փորձելու է Հայաստանից տարածքներ պոկել։ Թուրք-ադրբեջանական ագրեսիան Հայաստանի սահմաններից ներս լինելու է շարունակական, այնքան ժամանակ, քանի դեռ չեն տիրացել Սյունիքին և Վայոց ձորին։
Երբ ամեն առիթով ասում էինք, որ Արցախում՝ Արաքսի ափին, Հորադիզում՝ մեր պատմական Դիզակում, հայ զինվորը Կապանը, Գորիսն ու Երևանն է պաշտպանում, Քարվաճառում՝ Ջերմուկը, Սևանն ու էլի Երևանը, սթափ բանականության տեր մարդիկ հասկանում էին, էմոցիոնալ վիճակում գտնվողները՝ ոչ, բայց փաստը դա է։ Սկուտեղի վրա ստորագրությամբ մատուցվեց Քարվաճառը, հետևաբար՝ Ջերմուկն ու Գեղարքունիքը պիտի դառնային հարվածի թիրախ։
Ադրբեջանին հնարավոր է հաղթել, զինվել է պետք. Դավիթ Ջամալյան
Կապիտուլյատը 732 մլն հատկացրեց իր անձնական պաշտպանությանը. Դավիթ Ջամալյան
Դավիթ Ջամալյանի ասուլիսը