168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է։ Զրույցի ընթացքում Դավիթ Ջամալյանի հնչեցրած մի քանի թեզերը՝ ստորև․
«Սա զորահանդեսի տնազ էր․ ես ցավով եմ ասում, որովհետև, ամեն պարագայում, բանակի առաջընթացը, բանակի հաջողությունը ցանկացած հայ մարդ կընկալի իբրև մեծ ձեռքբերում` անկախ ամեն ինչից, բայց էստեղ մենք տեսնում ենք էժան փիառ»:
«Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերը մեծ վարկանիշ ունեն, սա է Նիկոլ Փաշինյանին ցնցումների մեջ գցել, դրա համար հարցման արդյունքները չպետք է լուրջ ընդունել»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։
«Ասել՝ TRIPP-ը Հայաստանի կամ Սյունիքի անվտանգության երաշխիքն է, նշանակում է՝ էշի տեղ դնել մեր ժողովրդին»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։
«Հիմա մարդկանց մի զգալի հատված, ի դեմս «Ուժեղ Հայաստանի», տեսնում է իսկապես երկիրն այս աղետից դուրս բերող ուժի, այդ ոգևորությունը կա մարդկանց մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը։
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանն ու Ռուսաստանը 2023 թ. սեպտեմբերին՝ ադրբեջանական ագրեսիայի մեկնարկից անմիջապես հետո, փորձել են օգնության հասնել Արցախին՝ Հայաստանի ՊՆ-ին առաջարկելով ռազմական աջակցություն ցուցաբերել՝ ճեղքել Լաչինի բլոկադան և հասնել Արցախ, սակայն հայկական կողմը մերժել է իրանական ու ռուսական կողմերի համատեղ առաջարկը։
«Հակառուսական մանիակալ ֆիքսվածություն» ունեցող Կայա Կալասը «հիբրիդային խմբին» Հայաստան է ուղարկում խորհրդարանական ընտրությունները վարկաբեկելու իրավաքաղաքական հիմք նախապատրաստելու նպատակով, սակայն հունիսի 7-ի ուշ երեկոյան, երբ Նիկոլ Փաշինյանի համար «տհաճ պատկեր» ստացվի ընտրությունների արդյունքներով, Հայաստանի պետականակենտրոն ուժերը «պետք է թքած ունենան» «հիբրիդների» եզրակացության ու դրա թիկունքին կանգնած կայակալասների ու ֆոնդերլայենների վրա։
Հայ-ադրբեջանական սահմանին ժամանակավոր անդորր է՝ մեծ փոթորկից առաջ։ Ադրբեջանական բոլոր առաջխաղացումներն ու դիրքային բարելավումները ՀՀ ինքնիշխան տարածքում, ըստ էության, ռազմական պլացդարմներ են Հայաստանի դեմ հետագա ագրեսիան զարգացնելու նպատակով։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ հաշվի առնելով այն, թե հարևան Իրանում ինչ է տեղի ունենում, ինչպես նաև այն հանգամանքը, որ օրերս հարված եղավ Նախիջևանի ուղղությամբ, շատ հնարավոր է, որ ՀՀ սահմաններին ևս վտանգ սպառնա։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը հակաիրանական սխեմաներում փորձելու է հարված հասցնել ու փորձելու է օկուպացնել Սյունիքն ու Վայոց ձորը։
«Դասեր» հաղորդաշարի հերթական թողարկմանը հյուրընկալվել են ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը և հոգեբան Դավիթ Ջամալյանը։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ ՀՀ տարածքի 60 տոկոսն Ադրբեջանի սահմանադրությամբ հռչակված է՝ որպես «Ադրբեջանի մաս», Բաքու գնացած Հայաստանի «քաղհասարակության» որոշ ներկայացուցիչները պետք է այս հարցերը բարձրացնեին այնտեղ պահվող պատանդների խնդրի հետ միասին։
Իշխանությունը Գրողների և Նկարիչների Միությունների շենքերը պետականացնելու գործընթացը մեկնարկելուց գրեթե մեկ տարի անց որոշել է պետականացնել նաև Ժուռնալիստների միության գույքը։
«Նիկոլ Փաշինյանն իր ունեցած ռեսուրսը (նկատի ունեմ այն մեր հայրենակիցներին, որոնք դեռ Նիկոլին հավատում են, և որոնց թիվը շատ փոքր է) հավաքում է իր «բռի» մեջ, և մեր աչքի առաջ աղանդ է ծնվում։ Այդ աղանդի ծնունդը լինելու է զավթված Հովհաննավանքում»:
Օրերս հայտնի դարձավ, որ Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատավոր Ժորա Չիչոյանը որոշել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել։
«Ադրբեջանը մի կողմից է սպանում, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը»՝ իր պահանջները ներկայացնելով, մյուս կողմից էլ՝ Թրամփը, որի օրակարգում Հայաստանը չկա։ Նրանք տեսնում են, որ «խաղաղության օրակարգի» հիմքերն իրենց աչքի առաջ խարխլվում են, փլուզում, ուստի որոշել են խոստովանել, որ խաղաղությունը երաշխավորված չէ։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ ասաց՝ այո, Իրանն անխուսափելիորեն պատրաստվում է հակաիրանական հարվածներին։ Եվ ակնհայտորեն Ադրբեջանն այդ հարվածի կոնտեքստում ունի առանցքային դերակատարություն։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ եթե 2021-ին անորոշությունը մեծ էր, Արցախը կար՝ ոտքի էր կանգնում, հույսեր կային, որ իսկապես առնվազն այն, ինչ պահպանվել է, կմնա, թուրքական էքսպանսիան և պետականության անկումն ու աղետը շատ հեռավոր մի բան էր թվում, ու մարդիկ խաբվեցին, հիմա ըստ նրա՝ իշխանությունները ցույց են տալիս, թե ինչ աղետ են բերելու 2026թ. հունիսին, եթե նրանց հաջողվի խաբել մարդկանց և վերարտադրվել:
«Մարդ պիտի առնվազն անմեղսունակ լինի, 16-րդ հարկից գլխին «կիրպիչ» ընկած լինի, որպեսզի ասի, թե այդ հատվածի վերահսկողությունը Հայաստանն է անելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը՝ խոսելով Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի, Նիկոլ Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթի և դրա վտանգավոր հետևանքների մասին։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի բնորոշմամբ՝ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավն ու գործողությունները համազգային ամոթ են։ Իրավիճակի լրջությունն ու ցավի խորությունը, խայտառակությունը հավանաբար հասարակությունը չի գիտակցում։
«ՀԷՑ-ի շուրջ խոսակցությունները միս ու արյուն են ստանում, լուրերը, որ ՀԷՑ-ը խլելու են սեփականատիրոջից՝ Սամվել Կարապետյանից, որ վաճառեն։ Սրա վերաբերյալ հրապարակվել է նաև Արեշևի հոդվածը ու տեսեք՝ 1-2 շաբաթ անց պարզվում է, որ ՏԿԵ նախարարին ուղարկել են Թուրքիա, ինչ-որ ֆորումի մասնակցելու։ Հետո պարզվում է, որ այնտեղ համաձայնության են եկել էներգետիկ համագործակցության վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը։
Ավելի քան 2 ամիս ադրբեջանական զինուժը կրակում է Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ՝ թիրախավորելով նաև բնակելի տները. բնակիչները մամուլի հետ զրույցում ահազանգում են այդ մասին
«Եթե Հայաստանում լիներ ազգային իշխանություն, ապա Ադրբեջանի այդ նկրտումները չէին կարող կյանքի կոչվել, քանի որ նախկինում էլ թշնամին մշտապես այդ քայլերն իրականացրել է, սակայն չի կարողացել հասնել նպատակին»։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը վստահ է՝ Ադրբեջանը Սյունիքում, Գեղարքունիքում կրակոցներ արձակելով՝ ուզում է սահմանին ապրող բնակիչներին նախ պահել վախի մեջ, հետո ստիպել, որպեսզի լքեն իրենց գյուղերը, որի պարագայում առաջ գալն ու նոր հայկական տարածքներ գրավելն ավելի հեշտ կլինի։
«Ահաբեկված հասարակությունն ավելի դժվարությամբ կմոբիլիզացվի, կկարողանա միավորվել ու դիմակայել ագրեսիային: Ահաբեկված հասարակությանը հաղթելը շատ ավելի հեշտ է, քան դիմադրելու պատրաստ հասարակությանը: Հետևաբար, պատերազմով ահաբեկելը, այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, պատերազմ բերելու նախերգանքն է: Չենք ուզում պատերազմ, ուրեմն՝ պետք է պատրաստվենք պատերազմին»:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը շեշտում է՝ տեղի ունեցող գործընթացները Հայաստանի համար մեծ աղետ են բերելու, հատկապես՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պարագայում։
Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, անվտանգային խնդիրները գնալով ավելի են խորանում։ Այդ խնդիրները լուծելու համար հասարակությունն իշխանությունների կողմից չի տեսնում համարժեք քայլեր. Ալիևը հայտարարում է, որ «Հայաստանը բանակ չպետք է ունենա, փոխի իր Սահմանադրությունը, բացի «Զանգեզուրի միջանցքը» և ընդունի 300 հազար ադրբեջանցիների», սակայն իշխանությունները որևէ հակադարձող հայտարարությամբ հանդես չեն գալիս, ասում են միայն՝ հավատարիմ են «խաղաղության օրակարգին»։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ հայ-ռուսական հարաբերությունները գահավիժում են և շարունակելու են գահավիժել, քանի որ, ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի և Իրանի դեմ քայլեր են կատարում: