Սերժ Սարգսյանը ստիպեց, որ Ալիևը ստորագրի Վիեննայի, Սանկտ-Պետրբուրգի պայմանավորվածությունների տակ, 7 տարի անց Ալիևը դրոշ դրեց Ստեփանակերտում. Դավիթ Ջամալյան

«Ցավոք սրտի, մենք 2018 թվականից ականատեսն ենք երկրի իրավական կոնստրուկտիվ ապամոնտաժման պրոցեսին: Իրավական պետություն ասվածն այս տարիներին հետևողականորեն կազմաքանդվել է,- Հակակոռուպցիոն դատարանի բակում անդրադառնալով Արմեն Աշոտյանի և 2018 թվականից ի վեր մեկնարկած դատական պրոցեսներին՝ 168.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ մանրամասնելով,- Այստեղ իրավական պրոցեսի մասին խոսելն անհեթեթություն է:

Խնդիրը հետևյալն է. ես ցավով եմ նշում, որ իբրև մեր պետականության անկման մաս՝ խնդիր է դրված մեր ձեռքբերումների, հաղթանակների խորհրդանիշները վարկաբեկելն ու մեկուսացնելը»:
Մինչդեռ Դավիթ Ջամալյանը հիշեցրեց, որ այդ ձեռքբերումները քիչ չեն եղել նախկինում, և, որ ընդամենը 7 տարի առաջ հոկտեմբերին Իլհամ Ալիևին փակ դռների ետևում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը:

«Այսինքն, հայոց դիվանագիտությունը հասել էր այնպիսի հաջողության, բարձրակետի, երբ հակառակորդ երկրի ղեկավարը խոստովանում էր՝ անելանելի իրավիճակում է, որ ստիպված է ճանաչել, ստիպում են ճանաչել,- նշեց ռազմական փորձագետը, ապա հավելեց,- Հիմա մեզ ուզում են ասել, թե մենք, իբրև թե,  նախկինում ունեցել ենք միայն թալան, միայն արատներ՝ ոչ ավելին։ Փոխարենը՝ դատում են դիվանագիտական, ռազմական հաղթանակի սիմվոլներին, որպեսզի ազգը հոգեբանորեն չվերականգնվի։

Մեր սերունդները վաղը տեսնելու են, որ 2016-2017 թվականներին հայոց դիվանագիտությունը հասել էր նրան, որ կնքվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը, որով Ալիևը, ըստ էության, ճանաչել է Արցախի այն ժամանակվա սահմանների անխախտ լինելը: 7 տարի անց Ալիևը դրոշ է տեղադրում Վերածննդի հրապարակում, որովհետև պետական իշխանության ղեկին են հայտնվել հայկական շահի հետ բոլորովին կապ չունեցողներ»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս