Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ անկախ այն հանգամանքից, «Խաղաղության պայմանագիր» կոչվածը կկնքվի՞, թե՞ ոչ, Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, ինչպես նաև բրիտանական տանդեմի աջակցությունը վայելելով՝ փորձելու է Հայաստանից տարածքներ պոկել։ Թուրք-ադրբեջանական ագրեսիան Հայաստանի սահմաններից ներս լինելու է շարունակական, այնքան ժամանակ, քանի դեռ չեն տիրացել Սյունիքին և Վայոց ձորին։
Երբ ամեն առիթով ասում էինք, որ Արցախում՝ Արաքսի ափին, Հորադիզում՝ մեր պատմական Դիզակում, հայ զինվորը Կապանը, Գորիսն ու Երևանն է պաշտպանում, Քարվաճառում՝ Ջերմուկը, Սևանն ու էլի Երևանը, սթափ բանականության տեր մարդիկ հասկանում էին, էմոցիոնալ վիճակում գտնվողները՝ ոչ, բայց փաստը դա է։ Սկուտեղի վրա ստորագրությամբ մատուցվեց Քարվաճառը, հետևաբար՝ Ջերմուկն ու Գեղարքունիքը պիտի դառնային հարվածի թիրախ։
Ադրբեջանին հնարավոր է հաղթել, զինվել է պետք. Դավիթ Ջամալյան
Կապիտուլյատը 732 մլն հատկացրեց իր անձնական պաշտպանությանը. Դավիթ Ջամալյան
Դավիթ Ջամալյանի ասուլիսը