Սա մեծ աղետի սկիզբն է. հստակ երևում է՝ Նիկոլն ինչ է անելու. Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ եթե 2021-ին անորոշությունը մեծ էր, Արցախը կար՝ ոտքի էր կանգնում, հույսեր կային, որ իսկապես առնվազն այն, ինչ պահպանվել է, կմնա, թուրքական էքսպանսիան և պետականության անկումն ու աղետը շատ հեռավոր մի բան էր թվում, ու մարդիկ խաբվեցին, հիմա ըստ նրա՝ իշխանությունները ցույց են տալիս, թե ինչ աղետ են բերելու 2026թ. հունիսին, եթե նրանց հաջողվի խաբել մարդկանց և վերարտադրվել:

«Այն, ինչ ստորագրել են Վաշինգտոնում, սա Նիկոլի և իր թրքահպատակ շրջապատի պարտավորությունն է, սա ՀՀ պարտավորությունը չէ: Սա այն ահռելի գինն է, որի դիմաց ինքը հույս ունի վերընտրվել, վերարտադրել իր իշխանությունը, ստանալ Նահանգների աջակցությունն այդ գործընթացում: Հստակ մի բան ֆիքսենք՝ սա մեծ աղետի սկիզբն է: Եթե հաջողվի հասնել իշխանափոխության, եթե իմպիչմենտի գործընթացը հաջողությամբ պսակվի, կամ եթե վատթարագույնը պատկերացնենք՝ բանը հասել է հերթական ընտրություններին, սա, իհարկե, լավագույն սցենարը չէ, այնուամենայնիվ, եթե անգամ խորհրդարանական հերթական ընտրությունների պարագայում հաջողվի հասնել իշխանափոխության, այս թղթի կտորը կորցնելու է իր ուժը, որովհետև այն, ինչ ստորագրվել է, բոլորը հակասում են այս պահին գործող Սահմանադրությանը: Որպեսզի դրանք կենսագործվեն, Նիկոլը պետք է Սահմանադրություն փոխի, և, բնականաբար, նա դա կանի ընտրություններից հետո, որովհետև այս իրավիճակում չի կարող դա անել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա նկատեց, որ գործող իշխանությունները մինչև ընտրությունները չեն գնա կրիտիկական զիջումների. «Այդ կրիտիկական զիջումները նա անելու է վերընտրվելուց հետո: Մեր ժողովուրդը պետք է հասկանա հետևյալը՝ այն աղետը, որ մեզ սպասվում է, միս ու արյուն է ստանալու, եթե Նիկոլը վերարտադրվի: Մինչ այդ ավելի ցավոտ զիջումների գնալը քիչ հավանական եմ համարում, որովհետև դա ուղղակի թույլ չի տա, որ ինքը վերարտադրվի: Հիմա ամբողջովին կֆիքսվեն ընտրությունների վրա, PR-ի վրա, բայց հենց, Աստված չանի, 2026-ի հունիսին էլի այս նույն պատկերը ստանանք, նրանք վերընտրվեն, ուրեմն՝ աղետն անխուսափելի է, հստակ երևում է՝ ինչ է անելու»:

Կարդացեք նաև

Դավիթ Ջամալյանը նկատեց՝ եթե ճանապարհը վարձակալության տալը լավ բիզնես պրոյեկտ է, ինչո՞ւ Ադրբեջանը նույն ճանապարհով չի գնում. «Թուրքերը կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերահսկողության տակ առնեն այն կազմակերպությունը, որը վարձակալելու է Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը: Տարբերակները շատ են՝ կփորձեն բաժնետոմսերն առնել, կփորձեն իրենց մարդկանց ներդնել կառավարման խորհրդում, կփորձեն, ի վերջո, գնել այդ կազմակերպությունն ինչ-որ միջնորդավորված սխեմաներով: Եթե այդ երեքն էլ չստացվի, կփորձեն կաշառել գործող ղեկավար կազմին, ինչն իրենց մոտ շատ լավ է ստացվում:

Եթե, Աստված չանի՝ Փաշինյանը վերընտրվեց, մեր կողմի դիմադրության բացակայության պայմաններում նրանք դա շատ ավելի հեշտ կանեն: Վերահսկողության արդյունքը լինելու է այն, որ այդ ներդրումները ծառայելու են ավելի շատ այն ադրբեջանցիներին, որոնք պետք է գան բնակվեն՝ համաձայն այդ նույն խաղաղության պայմանագրի, նրանք կբնակեցվեն այդ միջանցքի հարակից տարածքներում, և այդ ներդրումներից էլ մեզ շատ բան չի մնա: ԱՄՆ-ը այստեղ հակաիրական, հակառուսական պլացդարմ է ստեղծելու: Մասնավոր կազմակերպության անվան տակ Իրանի դեմ ամենատարաբնույթ դավերն են նյութվելու՝ հետախուզությունից սկսած՝ մինչև ուղղակի ագրեսիայի պլացդարմ որպես օգտագործվելու է Մեղրու տարածաշրջանը: Սյունիքի հարուստ ընդերքը, փաստորեն, այդ կերպ անցնում է ամերիկյան ազդեցության տակ: Ներդրումների անվան տակ իրենք ձեռք են բերելու մոլիբդենի հանքերը, ուրանի հանքերը, և ահռելի ֆինանսական օգուտներ են լինելու ԱՄՆ-ին՝ մեր պետության հաշվին, իսկ մեզ՝ ինչ-որ կրճոններ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս