Հնագետները բացել են մոտ 1700 տարի առաջ փակված հռոմեական սարկոֆագը

Հունգարիայում հնագետները բացել են մոտ 1700 տարի առաջ փակված հռոմեական սարկոֆագը․ հաղորդում է Associated Press-ը։

«Հայտնագործությունն ուշագրավ է, քանի որ սարկոֆագը հերմետիկորեն փակված է եղել։ Այն նախկինում երբեք չի բացվել, այդ իսկ պատճառով մնացել է անվնաս»,- գործակալությանն ասել է գլխավոր հնագետ Գաբրիելա Ֆենյեշը։

Պեղումները կատարել են Բուդապեշտի պատմության թանգարանի մասնագետները: Սարկոֆագում եղել է երիտասարդ կնոջ լիովին պահպանված կմախք, ոսկեզօծ հագուստի կտորներ և տարբեր արտեֆակտներ:

Կնոջ կմախքի հետ մեկտեղ հնագետները հայտնաբերել են թաղման իրեր՝ երկու ապակե անոթ, 140 մետաղադրամ, բրոնզե արձանիկներ, սաթե զարդեր և մազակալ: Մասնագետները նշել են, որ թաղման այս տեսակը ցույց է տալիս, որ նրա ընտանիքը շատ կապված է եղել մահացածի հետ։

Գիտնականները կանցկացնեն մնացորդների հետազոտություն՝ կնոջ տարիքը, առողջական վիճակը և ծագումը որոշելու համար։

Տեսանյութեր

Լրահոս