Բաժիններ՝

Հայտնաբերել են ավելի քան 150 փաթեթ թմրանյութ

Մայրաքաղաքի պարեկները ծառայություն իրականացնելիս նոյեմբերի 15-ի գիշերը Լուկաշինի փողոցում նկատել են «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորի կասկածելի վարքը. պարեկներին տեսնելուն պես ուղևորը մեքենայից նետել էր պոլիէթիլենային տոպրակ, որում կային կպչուն ժապավենով տասնյակ փաթեթներ։

Ժամը 1.45-ին, Լուկաշինի փողոցի հետնամասում, թմրամիջոցներ իրացնելու կասկածանքով պարեկները ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել Էջմիածնի բնակիչ 25-ամյա ուղևորին և Գորիսի բնակիչ 32-ամյա վարորդին:
Պարզվել է, որ տոպրակում կա ավելի քան 150 փաթեթ։

Վարորդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա տեսակի թմրամիջոց է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս