Այսօրվա դրությամբ 6 հիվանդ վերակենդանացման բաժանմունքում է: 4 ամսական երեխայի մոտ, ով ունի լեյշմանիոզ հիվանդությունը, կա փոքր դրական տեղաշարժ. նրա վիճակը կայուն ծանր է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ բժիշկ Մարգարյանը՝ հավելելով, որ նորածնային բաժնում հիմնականում պառկած են բրոնխո-թոքային հիվանդները, նրանց վիճակը կայուն ծանր է, շարունակում են ստանալ բուժում:
Արդեն մեկ ամիս կլինի, երեխաների համար պետպատվերի տեղերը սպառված են: Մինչև 2023թ. դիաբետ ունեցող երեխան պետք է վճարի օրական 20.000 դրամ, որպեսզի դիսպանսեր բուժում ստանա։ 168.am-ին իրենց մտահոգությունն են հայտնել մի քանի ծնող:
ՀՀ Առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի հիմնավորման, այս և հարակից օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշման հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 9.1-րդ կետի պահանջով:
Այսօր ամենապահանջված և փնտրվող բժիշկների թվում նաև ներզատաբաններն են կամ էնդոկրինոլոգները: Ներզատաբանությունն ուսումնասիրում է ներզատիչ գեղձերի զարգացումը, կազմությունը և ֆունկցիան, հորմոնների ֆիզիոլոգ, ազդեցության մեխանիզմները, ինչպես նաև մշակում ներզատիչ համակարգի հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդներ։ Հորմոնային կամ ներզատական համակարգն ազդում է մարդու նյութափոխանակության, աճի և բազմաթիվ այլ գործընթացների վրա:
Կառավարության օգոստոսի 11-ի նիստում քննարկվել և ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի թիվ 277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Եվրոպն ահազանգում է՝ վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ Շվեյցարիայում Դիֆթերիայի դեպքեր են գրանցվել: Այս պահին ապաստան հայցողների կենտրոնում կա 8 վարակված, նրանց մոտ շնչառական խնդիրներ չեն գրանցվել: Նշված մարդկանց առանձնացրել են, իսկ մոտ 170 հոգի ինքնամեկուսացել է: Նշենք, որ դիֆթերիան հազվադեպ է հանդիպում Արևմտյան Եվրոպայում: Շվեյցարիայում ինֆեկցիոն հիվանդության վերջին հայտնի դեպքը գրանցվել է 1983 թվականին: