Բաժիններ՝

Բժիշկը ուժեղ սթրեսի ոչ ակնհայտ նշան է անվանել

Խրոնիկական սթրեսի դեպքում մարդը կարող է զգալ, այսպես կոչված, պսիխոգեն հազ, ասել է նյարդաբան Մարինա Անիկինան։ Նա, ըստ shantnews-ի՝ Sputnik ռադիոյի հետ զրույցում անվանել է ուժեղ նյարդային լարվածության ոչ ակնհայտ նշան և դրա տարբերությունը մրսածության հետևանքով առաջացած հազից։

Շնչառական վարակից հետո, պարզաբանել է բժիշկը, երկու շաբաթը բավական է, որ մրսածության պատճառով առաջացած հազը թուլանա։ Երկարատև հազը, բացատրել է նա, կարող է սկսվել խրոնիկական սթրեսից և գլոբալ վտանգի զգացումից:

«Նախ, զգալի տագնապային խանգարման առկայությունը մեծացնում է հավանականությունը, որ հազը հոգեոգեն բնույթ ունենա: Երկրորդ՝ նման հազն ունի իր պարբերականությունը, այն առաջանում է հուզական զրույցի կամ ինչ-որ տրավմատիկ իրավիճակի ժամանակ, բայց գիշերը չի առաջանում»,- բացատրել է Անիկինան։

Երկարատև հազի դեպքում, շարունակել է նա, անհրաժեշտ է խորհրդակցել մի շարք մասնագետների հետ և լուրջ հետազոտություն անցնել։

Կարդացեք նաև

Անիկինան խորհուրդ է տվել կրծքավանդակի ռենտգեն անել, թերապևտի նշանակած արյան անալիզներ հանձնել և դիմել օտոլարինգոլոգի, ալերգոլոգի և գաստրոէնտերոլոգի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս