Բժիշկը վնասակար է համարում էլեկտրական ծածկոցներ և ներքնակներ օգտագործելը
Թերապևտ Իվ Գլեյզերը զգուշացրել է, որ գիշերը քնելիս էլեկտրական ծածկոցներ և ներքնակներ օգտագործելը վնասակար սովորություն է։ Նրա կարծիքը մեջբերում է HuffPost-ը։
Բժիշկն ընդգծել է, որ փոքր երեխաներին չի կարելի ծածկել նման վերմակներով, քանի որ նրանք սահմանափակ շարժումներ ունեն և չեն կարող հայտնել անհարմարության մասին։
Նա նաև նախազգուշացրել է դիաբետով և վերջույթների թմրություն առաջացնող այլ հիվանդություններ ունեցող հիվանդներին չօգտագործել նման միջոցներ:
«Մարդիկ կարող են չզգալ բարձր ջերմություն, հատկապես քնած ժամանակ։ Սա կարող է հանգեցնել գերտաքացման և նույնիսկ այրվածքների»,- ըստ shantnews-ի՝ ասել է Գլեյզերը:
Բացի այդ, բժիշկը կարծում է, որ տաքացվող վերմակի տակ քնելը կարող է վատթարացնել քնի որակը։ Նրա խոսքով՝ առավոտյան բավականաչափ քնելու և զգոն լինելու համար ննջասենյակում և անկողնում ջերմաստիճանը պետք է զով լինի։