Բժիշկը նշել է, թե ինչու են էներգետիկ ըմպելիքները վտանգավոր հատկապես շոգ եղանակին

Բժիշկ Մաքսիմ Մասկինն ասել է, որ էներգետիկ ըմպելիքները շոգ եղանակին առողջության համար վտանգավոր երեք բաղադրիչ են պարունակում։

Կոֆեինը առկա է բոլոր էներգետիկ ըմպելիքներում:

«Դրա ազդեցության տակ օրգանիզմը արտադրում է «հաճույքի միջնորդ»՝ դոֆամին: Մարդը զգում է ուժի ալիք, պատրաստ է սարեր շուռ տալ՝ մոռանալով հոգնածության մասին։ Որոշ էներգետիկ ըմպելիքներ պարունակում են 6-ից 12 անգամ ավելի շատ կոֆեին, քան մեկ բաժակ սուրճը»,- ըստ shantnews-ի՝ զգուշացրել է Մասկինը:

Նա հավելել է, որ բարձր չափաբաժինների հետևանքով արյան ճնշումը կարող է կտրուկ բարձրանալ, իսկ սրտի բաբախյունը՝ արագանալ։

Կարդացեք նաև

Էներգետիկ ըմպելիքների մեկ այլ հայտնի բաղադրիչը գուարանան է:

«Ըմպելիքները, որոնք պարունակում են այս երկու բաղադրիչները, կրկնակի խթանող ազդեցություն ունեն»,- ասել է բժիշկ-փորձագետը։

Բժիշկը նաև նշել է, որ մեկ տուփ «կազդուրիչ ըմպելիքի» մեջ մինչև 35 գ շաքարավազ (գլյուկոզա, սախարոզա, ֆրուկտոզա) կա: Այն երկու-երեք անգամ գերազանցում է առաջարկվող օրական չափաբաժինը:

«Շոգ օրերին հատկապես մեծ է ծանրաբեռնվածությունը սրտանոթային համակարգի և երիկամների վրա, իսկ էներգետիկ ըմպելիքներն էլ ավելի են ավելացնում այն»,-նշել է Մասկինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31