Որքանո՞վ է այսօր «գորշ գայլ» Սամվել Բաբայանը, կամ ո՞վ է այսօր Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի համար գորշ գայլ, և որքանո՞վ է դա հեռանկարային զբաղմունք այսօրվա պայմաններում, ժամանակը ցույց կտա:
Ապրիլի 21-ին ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, դիմելով ընդդիմությանը, հայտարարել է, թե իբր մեր բանակը հայկական բանակ չի եղել:
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանին խնդրեց անդրադառնալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 44-օրյա պատերազմում չօգտագործված զինատեսակների վերաբերյալ հայտարարություններին:
Ապրիլյան պատերազմի և այդ մարտական գործողություններում հայկական կողմի ռազմական, ռազմաքաղաքական հաղթանակի 7-րդ տարին է: Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը, որ գտնում են, թե 2016 թվականի Ապրիլյան պատերազմում կամ մարտական գործողություններում մենք չենք հաղթել, այս տարի ոչ միայն անտեսեցին Ապրիլյան պատերազմի սանձազերծման օրը, զոհերի հիշատակը, այլ ամեն ինչ արեցին, որ Ապրիլի 1-ին, 2-ին այլ թեմաներ քննարկվեն, որպեսզի ստվերվի օրվա գլխավոր թեման:
Այսօր՝ Նոյեմբերի 9-ի Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման օրը, իշխանական շրջանակները ՀՀ նախկին նախագահներին մեղադրում են 44-օրյա պատերազմի օրերին բանակի վրա ոչ մի լումա չծախսելու մեջ՝ նշելով, թե փոխարենն իրենց կաշվից դուրս էին գալիս Հայաստանի և Սփյուռքի գործարարները, ձեռներեցները:
Պատերազմը մենք նրանով հաղթահարեցինք, որ մարտական ոգին, անկեղծ, շատ մեծ էր, որովհետև հրամանատարությունը մշտապես մեր կողքին էր։ Հիշում եմ, որ ապրիլի 3-ն էր, ու մեր դիրք այցելեցին օրվա իշխանությունների առաջին դեմքերը, նրանք եկել էին առանց զրահաբաճկոնի, ինչի՞ համար էին եկել առանց զրահաբաճկոն, այդպես էին եկել, ոչ թե նրա համար, որ չունեին, այլ այդկերպ մեզ տրամադրելու, որ վախենալու որևէ բան չկա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Հայաստան ժամանող ԵՄ դիտորդական առաքելության գործունեության 2 ամիսը կարող է երկարաձգվել։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թշնամի պետության զինյալների կողմից հայ գերիների գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյութին, ասել էր, որ իր համար «խաղաղության» օրակարգը շարունակում է ակտուալ մնալ։
Մեր բանակը մինչև 2020թ. մեզ պահում էր՝ որպես աշխարհաքաղաքական գործոն: Այս միտքը երեկ Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում հայտնել է Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Տարոն Սիմոնյանը: