«Ժողովուրդը կարող է պոռթկալ մի քանի սցենարների դեպքում, առաջին սցենարն այն է, որ պատերազմ լինի, ու մարդիկ զզված դուրս գան պայքարի։ Հնարավոր է՝ կամավորներին զենք չտան, սա էլ պոռթկում առաջացնի։ Կարծում եմ՝ զոհեր ու հողային կորուստներ ազգն այլևս չի կարող ընդունել»,- շեշտեց Շահե Աճեմյանը։
«30 տարի այս փաստաթղթի համար որևէ մեկը որևէ բողոք չի ներկայացրել, նման բան չի արել որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն։ Հռչակագրի վերաբերյալ մենք ունեինք ամբողջական կոնսենսուս և՛ ներսում, և՛ դրսում։ Միայն այս իշխանության օրոք է, որ հանկարծ ծլեց Հռչակագրի խնդիրը, որի հիմքը հանդիսացավ պատերազմում պարտությունը և գլուխ բարձրացրեցին Թուրքիան և Ադրբեջանը»,- ասաց Արամ Մանուկյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը հենց այն մասին է, որ ռևանշներ չեն լինելու։
Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված անվտանգային հարցերը շարունակում են մտահոգիչ մնալ. որևէ դրական հեռանկար չեն ուղեգծում։