Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մտահոգված է. երբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին լիազորություններ տան որոշելու, թե այս կամ այն շրջիկ կետը որքա՞ն ժամանակով, որտե՞ղ պետք է իր գործունեությունը ծավալի, արդյոք տնտեսվարողները դրանից չե՞ն տուժի։ Ըստ Ուրիխանյանի՝ գերադասելի է, որ այդ հարցը կարգավորվի կառավարության որոշմամբ կամ իրավական ակտի տեսքով։
«Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նշեց, որ իրենք խոսում են խաղաղությունից, ինչը, սակայն, արժանանում է Ադրբեջանի նախագահի տիկնոջ՝ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ագրեսիվ արձագանքին: Մասնավորապես, վերջերս Ալիևան խոսել է իր երազանքի մասին, ու այդ երազանքը, ինչպես հայտնի է՝ Արցախում մուղամ լսելն է:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ ինքն ուրախ կլիներ, եթե լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչները քաղաքապետ Հայկ Մարությանին հարցեր ուղղելու հնարավորություն ունենային: Փոխարենը՝ քաղաքապետի հայտարարությունների հերքման ամբողջ պատասխանատվությունը ստանձնում է խոսնակը:
Քննարկում ԿԳՄՍՆ-ում, ներկա են նաև ՀՅԴ երիտթևի անդամները. ՈՒՂԻՂ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը երեկ Վազգեն Սարգսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանության գործողությունները համարում է համաչափ:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։
Այսօր խորհրդարանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ներկայացրեց փաստաթուղթ, որով Երևանի քաղաքապետարանը հյուրանոցի կառուցման շինթույլտվություն է տվել, որից հետո քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «ԱԺ Բարգավաճ Հայաստան կուսակցության լիդեր Գագիկ Ծառուկյանը Ազգային Ժողովում թղթեր է ցույց տալիս՝ փորձելով ապացուցել, թե ապօրինի շինարարություն չի արել։ Պարոն Ծառուկյանը սրանով բացահայտում է, որ նախագծային առաջադրանքի ու շինթույլտվության միջեւ տարբերությունը չգիտի»։
Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավված չէ, ներդրողները գալիս են Հայաստան ու հիասթափված հետ գնում: Որպես օրինակ նա վկայակոչեց Ադու Դաբիի թագաժառանգի և ԱՄԷ-ի խոշոր հյուրանոցային ցանցի ղեկավարի և Երևանի քաղաքապետի հանդիպումը, որից վերջիններս հիասթափված հեռացել են և սառեցրել ներդրումային ծրագիրը:
Ի՞նչ հետևանք կարող է ունենալ հայ-ռուսական հարաբերություններում. հուշարձանի պղծման հոգեբանական վարքը. ՈՒՂԻՂ
Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ. Միջազգային համաժողով. ՈՒՂԻՂ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը սխալ է համարում ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը հանելուն ի պատասխան Երևանում Գրիբոյեդովի արձանը ներկելու քայլը:
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Պատգամավորները առաջին և երկրորդ ընթերցմամբ կքվեարկեն և կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր: Դեկտեմբերի 3-ին գումարված քառօրյա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 40 հարց:
«Ռուսաստանում Քաղաքային դումայի պատգամավորն է գործողություն արել, այստեղ՝ մի երիտասարդ: Ռուսաստանում տեղի ունեցածը քաղաքական էր, և պետք է Հայաստանի իշխանությունները երկխոսություն սկսեին ռուսական իշխանությունների հետ՝ հատկապես հաշվի առնելով, որ Գարեգին Նժդեհի թեման որոշ շրջանակների, նաև՝ մեր հակառակորդի կողմից շահարկվում է, և փորձում են հայ-ռուսական հարաբերությունները վատացնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով Երևանի Օղակաձև այգում տեղադրված՝ ռուս դիվանագետ, գրող, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստին:
«2020 թվականը մեկնարկում է նոր էներգիաներով: Հունվարի 25-ին՝ նորալուսնի մեկնարկով կսկսվի Սպիտակ Առնետ տոտեմի իշխանությունը, որը կտևի մինչև 2021 թվականի փետրվարի 11-ը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:
Ի՞նչ է նշանակում՝ «սոցիալական սեռ»: Ի՞նչ է դա նշանակում: Գուցե դա նշանակում է, որ ես ժամը 2-ին կարող եմ լինել տղամարդ, իսկ ժամը 3-ին՝ կի՞ն: Կարո՞ղ եմ ես ժամը 6-ին ինձ զգալ տրանսգենդեր, ու ժամը 5-ին՝ ինչ-որ այլ բան: Քանի՞ սեռեր Դուք գիտեք: Վերջին փաստաթուղթը, որ ես տեսա Եվրոպական միությունում, այնտեղ բնութագրվում էր 19 սեռ: Կներեք, իմ եղբայրը բժիշկ է, նա ֆիզիոլոգիա է ուսումնասիրել: Նրանք սովորել են, որ աշխարհում կա 2 սեռ՝ կին ու տղամարդ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արարատի մարզ մեկնած Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը, պատասխանելով իր աղմկահարույց նախագծի վերաբերյալ լրագրողների հարցերին, ասաց, որ այս առիթն օգտագործելով՝ ցանկանում է դիմել հայրենակիցներին:
168 Լրահոս
Անդրանիկ Քոչարյանն իրավապահներին կոչ է անում Հայաստան վերադարձնել նախկին պաշտոնյաներին
«Ասում եք՝ 630 մլն դրամ տանք Հրայրին, գնա տուն, էտա ձեր ռեֆորմը». Էդմոն Մարուքյան
Պետք է պետական տուրքից ընդհանրապես հրաժարվել. Արկադի Խաչատրյանը՝ ավիափոխադրողներին տրվող արտոնության մասին
«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի մեկնաբանությամբ՝ տեղի է ունեցել միայն իշխանափոխություն, իսկ հեղափոխությունը պետք է հաջորդի դրան:
«Չկասկածեք՝ ավիափոխադրողը տուրիզմի սեզոնին գինը կբարձրացնի, անհավասար պայմաններ են գործում». Ալբերտ Դալլաքյանը՝ ավիափոխադրողներին տրվող արտոնության մասին
Կարեն Մեժլումյանը միջնորդեց կարճել ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը
«Միջնորդության առաջին մասն առարկայազուրկ է». դատավոր Դանիբեկյանը մերժեց Միհրան Պողոսյանի միջնորդությունը
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել և արտոնություններ տալ որոշ ավիաընկերությունների։
«Այս միջնորդությունը քրեական գործի հետ որևէ աղերս չունի». դատախազ Պետրոս Պետրոսյան
«Հարգելի՛ դատարան, երկու դատախազն էլ ճիշտը չեն ասում». Յուրի Խաչատուրով
Ինչ է սպասվում Հայաստանին և կենդանակերպի յուրաքանչյուր նշանին 2020 թվականին. ՈՒՂԻՂ
«Իսկ ինչո՞ւ է նոր Հայաստանի նոր դատավոր Աննա Դանիբեկյանը նիստերը դնում շաբաթը մեկ օր. թող բողոքեն»
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում միջնորդություն ներկայացնելու ժամանակ հանկարծակի վատացավ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնազգացողությունը: